Յուլիաննա Լալաբեկովան գրել է իր էջում.

Մեզ սերնդեսերունդ մի տեսակ սխալ են դաստիարակում, չե՞ք կարծում: Մեզ մի ընտանիքից հանձնում են այլ ընտանիք, մեզ չեն կտրում մայրական փեշից, ոմանց` նույնիսկ պորտալարից ու կաթից, մեզ չեն գցում կյանքի ջրերը, որ փորձենք ինքնուրույն լողալ սովորել, և մենք մեծանում ենք ինֆանտիլ, թույլ, կյանքը չվայելած, բացարձակ անկախության համը չտեսած: Հասկանում եմ, քյասիբ երկիր ա, հնարավորությունները քիչ են, փող չկա, էկոնոմիայի հարց ա ծնողների հետ ապրելը, բայց արդյո՞ք երբևէ մենակ չապրած տղան/աղջիկը պատրաստ ա սեփական ընտանիք կազմելուն, արդյո՞ք իսկապես ուզում ա, եթե չգիտի` ինչ կայֆ ա միայն ինքդ քո առջև պատասխանատու լինելը, սեփական աշխատավարձը տնօրինելն ու այնպես հաշվարկելը, որ հերիքի կոմունալին, վերջապես` պրծած աղը, լվացքի փոշին, ինչ-որ տարօրինակ աման լվանալու սպունգն ու էն բոլոր կարևոր մանրուքները, որոնք թվում ա, թե միշտ ուղղակի լինում են տանն ու չեն պրծնում, ինքնուրույն առնելը, ոչ թե մամայի ասածով: Իսկ արդյո՞ք պետք ա միանգամից ամուսնանալ առանց մարդուն կենցաղի մեջ ճանաչելու, վազել զագս, եկեղեցի, անել 400 հոգանոց հարսանիք վարկով, իսկ հետո բացահայտել, որ նա ատամի մածուկի գրողը տարած կափարիչը չի փակում, զուգարանակոնքի նստատեղն էլ չի բարձրացնում, ու բաժանվել` պատճառաբանելով դա բնավորությունների անհամատեղելիությամբ: Արդյո՞ք հենց դա չի կյանքին անլուրջ վերաբերվելը: Մեզ սխալ են դաստիարակում, մեզ սահմանափակում են և դժբախտեցնում, եթե ոչ ծնողները, ապա հասարակությունը, ու շատ քչերին ա հաջողվում վանդակից դուրս պրծնել…

Հ․Գ․ խոստացել եմ, որ պարբերաբար փոստելու եմ, քանի բան չի փոխվել)