Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սանիթեքը առնվազն 2015-ից՝ #ElectricYerevan-ից հետո հայտարարում է, որ իր ներդրած աղբամանները վառվում են, վնասվում են եւ այլն: 
Լուսանկարում Երեւան համայնքի եւ Սանիթեք ընկերության միջեւ կնքված պայմանագրի այն հատվածն է, որտեղ հստակ նշվում է, որ աղբամանները պետք է լինեն ՄԵՏԱՂԱԿԱՆ՝ 8000-ական հատ՝ 2 պայմանագրերից յուրաքանչյուրով, այսինքն՝ 16 000 հատ:

Ավելի մանրամասն Սանիթեքի հետ հարաբերությունների ու աղբահանության խնդրի մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ուղիղ եթերում կայանալիք հարցազրույցում՝ 1-in.am-ի Նվեր Մնացականյանի տաղավարում: