Բակուր Մելքոնյանը իր էջում գրել է.

Ամիսներ առաջ ընկերոջս հետ զրուցում էինք Հայաստան սպասվող լոուքոսթերների մուտքի մասին, ընկերս ասում էր կապ չունի, էժան ավիատոմսեր լինելու դեպքում էլ, միևնույնն է տուրիստների աճ չի լինի, այլ հայերս ավելի շատ կսկսենք ճամփորդել…
Մի քանի օր առաջ, երբ երեկոյան կնոջս հետ նստած մտածում էինք ուր գնալ հանգստանալու մոտակա օրերին ու տեսնելով Ryanair-ի ուղիղ թռիչքը Հռոմ ընդամենը 80.000 դրամով և նայելով Երևանում սպասվող ցրտերը ու Սիցիլիայում սպասվող +15 +18 ջերմաստիճանը, 1 շաբաթյա տոմս գնեցինք Իտալիա: Օդանավակայանի ճանապարհին հիշեցի ընկերոջս ասածը ու մի տեսակ տխրեցի, մտածելով, որ ինքը ճիշտ էր, եթե չլիներ այս ուղիղ և մատչելի թռիչքը մենք թերևս կալարեինք այլ երկիր մեկնել և կգնայինք օրինակ Ջերմուկ հանգստանալու…
Այս տհաճ մտքերով էի, զանգ եկավ ձեռքիս, մեր հյուրատներից մեկի մենեջերն էր, ինձ զգուշացնում էր, որ հյուրատանը չի գիշերելու, քանի որ ամբողջ հյուրատունը իր սենյակի հետ միասին վերցրել է իտալացիների մի խումբ: Տրամս բարձր մտա ինքնաթիռ ու ինչ, ամբողջ դիմացի շարքերը իտալացի տուրստներ էին ու երբ ուրախ դեմքով մի քիչ երկար նայեցի իրենց, մեկը ժպտալով հայերեն ասեց՝ շնորհակալություն, երևի ուզում էր ասել բարև)))) Բայց դա չի կարևորը, այլ այն է, որ իրենք շատ գոհ էին ու արդեն պատկերացրեցի, թե ինչքան իմ նման իտալացի, չիմանալով ուր գնալ, փնտրելու է ուղիղ ու մատչելի թռիչք և պլյուս վիզայի բացակայություն և գալու է Հայաստան!
Վստահ եմ այս էժան ավիաընկերությունների մուտքով, երկրումս տուրիստական բում է սպասվում!
Շնորհակալ եմ բոլորից ովքեր իրականացրեցին և շարունակում են իրականացնել այս ծրագրերը, ես հավատում եմ մեր երիտասարդներին: