Հայաստանի դրոշ բարձրացնելը, ներդրում բերելը կամ պետության համար մի լավ բան անելը, չի կարելի ծախել էդ նույն պետության և հանրության վրա. Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը Ռոման Ամոյանին ոստիկանության կողմից բերման ենթարկելու կապակցությամբ.

Ընդհանրապես որևէ ծառայություն, որևէ շրջանակների կողմից, պետության վրա ծախել չի կարելի: Կարծում եմ, որ մենք բոլորս հոգաչափ և մշտապես շնորհակալ ենք բոլոր կռված մարդկանց: Սակայն կռված լինելը, որևէ մեկին մեղքի թույլտվություն չպետք է տա: Հակառակ դեպքում խախտվում է պետության համակեցության և օրենքի տրամաբանությունը: Իսկ դա մեզանում եղել է երկար ժամանակ:

Նույն կերպ, Հայաստանի դրոշ բարձրացնելը, ներդրում բերելը կամ պետության համար մի լավ բան անելը, չի կարելի ծախել էդ նույն պետության և հանրության վրա: Իհարկե, այստեղ կան հասկանլի հուզական՝ երկար տարիների մշակումների արդյունք հանդիսացող շերտեր, որոնք երկար խոսակցության թեմա են: Եվ հենց այդ շերտերն են օգտագործվում որոշակի շրջանակների կողմից՝ վերածվելով ձեռնածության և խաղալով մարդկանց զգայական լարերի հետ:
Նույն տրամաբանությամբ, չպատժվելու և օրենքին չենթարկվելու ակնկալիք կարող են ունենալ բժիշկը, ուսուցիչը, հացթուխը և այլք: Չէ որ նրանք ամեն օր, ինչ-որ բան են անում պետության և հասարակության համար:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: