Հիմա էլ Մալյանը հեգնում է հայ կանանց, ովքեր շուրջպար են բռնել Լոսի հայկական խանութի դիմաց․ Տիգրան Աթանեսյան

Տիգրան Աթանեսյանն իր տեսակետն է արտահայտել Ադեկվատների վերջին տեսանյութի կապակցությամբ․

Երբ Ռուսաստանում բոլորը հիացած խոսում էին հայերի արագ համախմբելու ունակության մասին, զարմացած նայում թե ինչպես են հայերը տոննաներով ծիրան գնում եւ բաժանում ծերանոցներին, հիվանդանոցներին, մանկատներին, թե  ինչպես ադրբեջանցիների կողմից հակահայկական դրսեւորումը հայերը վերածեցին համահայկական համախմբածության տոնի, ահա այդ ժամանակ համացանցում հայտնվեցին մարդիկ, ընդորում ազգությամբ հայ, հանձինս՝ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի եւ Տիգրան Աթանեսյանի, ովքեր ուղիղ եթերում ծաղրում էին սփյուռքի հայրենակիցներին՝ փորձելով արժեզրկել հայրենակիցների ակցիան։

Բնականաբար դա առաջացրեց ողջ հայության եւ հատկապես դրսում ապրող մեր հայրենակիցնորի արդարացի զայրույթը, որոնցից ոմանք էլ Մալյանին պատասխանեցին ուղիղ եթերների միջոցով։ Թվում էր թե այս աղմուկից հետո Մալյանը պետք է ներեղություն խնդրի իր արարքի համար, բայց ոչ։ Մալյանը անմիջապես դրանից հետո տեղադրելով  սփյուռքահայերի ակցիայից արված սքրինշոթ, որում հայ կանայք շուրջպար են բռնել հայկական խանութի դիմաց եւ հեգնում է թե Լոսում թուրքական ձմերուկի կողքը շուրջպար բռնած հայերը ճիշտ հայեր են, իսկ ինքը սխալ։

Թե որտեղից Մալյանը վերցրեց ձմերուկների թուրքական կան ուզբեկական լինելը դա դեռ մի կողմ, բայց ձմերուկի շուրջը շուրջպար բռնելը եւ շուրջպար բռնելը հայկական խանութի մոտ, որտեղ կադրի մեջ կարող է ձմերուկ երեւալ մեղմ ասած տարբեր բաներ են, էլ չենք ասում, որ շուրջպարը ակցիայի ընդամենը մի հատված է եւ ոչ թե ակցիայի իմաստը։  Բայց ամենահետաքրքիրը նա է, որ կան մարդիկ ովքեր համակարծիք են Մալյանն հետ, նրանց մեջ կարելի է գտնել նաեւ հայտնի դեմքեր,  ինչպես օրինակ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով ւս որոշել է իր մեկնաբանությամբ հեգնել դրսի հայերի հայրենասիրությունը գրելով.

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: