«2019 թվականին կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել` տարածքային ինքնակառավարման և տեղական կառավարման ոլորտում: Կառավարության կողմից իրականացվել է 2010 հրատապ լուծում պահանջող ծրագիր, որի արդյունքում ծախսել ենք 2.4մլդ դրամ, սոցիալական աջակցություն է տրվել սահմանապահ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագների մասնակի և գույքահարկի ու հողահարկի փոխհատուցում տրամադրելու միջոցով: 2019-ին այն կազմել է 928.6մլն, 2020 թվականի համար նախատեսված է 800մլն դրամ»,-ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նաև անդրադարձավ 2019 թվականին ճանապարհաշինության ոլորտում կատարված, և 2020-ին կատարվելիք աշխատանքներին: