Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին Սուքիասյանների ընտանիքը նվիրաբերել է 50 միլիոն դրամ գումար:   Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ’ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Գումարն օգտագործվելու է առողջապահական կարիքների համար՝ բժշկական անձնակազմի խրախուսում, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում, բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում, սոցիալական կարիքների համար՝

Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,

Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,

Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում: Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ: Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն:

➡️Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան

➡️Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947