Միֆը պայթեց՝ Մարգոյի ու Տիգրանի ձեռամբ․ Ստյոպա Սաֆարյան

Կարծում եմ՝ վերջին գրառում Մարգոյի ու Տիգրանի վերջին գրառումների մասին։

Հարգելով շատ ընկերների տեսակետը, ովքեր շարունակում են պնդել, թե Մարգոն ներկայացրել է Կրեմլի/Պուտինի տեսակետը, այլևս 100 տոկոս համոզվածությամբ պնդում եմ՝ ՈՉ։

Ու այդ միֆը, թե ՌԴ թիվ մեկ պրոպոգանդիստներից մեկը կամ նրա նման որևէ օրմյան կարող է ներկայացնել կամ ներկայացնում է Պուտինի ու Կրեմլի տեսակետը, պայթեց հենց Մարգոյի ու Տիգրանի ձեռամբ։

Միայն այն, որ ՌԴ քաղաքացի և Ռուսաստան հայրենիք ունեցող Մարգոն իր տեքստում խորամանկության էր դիմել՝ հանդես էր եկել հայ ժողովրդի ներկայացուցիչ՝ դիմելով այդ ժողովրդի ընտրած կառավարությանը, ցույց էր տալիս, որ Մարգոյի ընտրած դիրքը պատահական չէ՝ նա չէր կարող հանդես գալ որպես ռուսական “վերնախավի ներկայացուցիչ”։

Բայց շարունակությունն ավելի խոսուն է․ նա տեքստը աստիճանաբար սկսեց տեղափոխել դեպի Ռուսաստանի հայության պատասխանատվության դաշտ, թե դա նրանց կարծիքն է, քանի որ “շատերն են զանգում կամ գրում միանալու համար”։

Շարունակում եմ պնդել, որ Մարգոյին նկատողություն արվեց ու նա եթե անգամ կարողանար էլ՝ չպետք է այդ տեքստի տակ դներ այնպիսիների ստորագրությունը, ինչպես Միհրանյան, Կուրղինյան, Միրզայան, Գաբրիելյանցն էին։ Ռուսաստանում տեսան, որ Մարգոն արդեն ինքն իրեն պայթեցրել է, և թվարկվածների ու չթվարկվածների անունները տեքստի տակ դնելը կնշանակեր վարի տալ բոլորին։

Դրա համար Մարգոն ու Տիգրանը իրենց փրկելու համար վլիյածելնի արմյաններից անցան նեզնակոմի արմյանների դաշտ՝ հավաքելով խանութպանների, կրպակատերերի, ատամնաբուժների, թոշակառու զինվորականների ու ուսանողների ստորագրություն։

Եվ վերջինն ու ամենալուրջը․ Ոչ մեկ Մարգոյին թույլ չէր տա Պուտինի ասելիքը իջեցնել մինչև ուսանողի ու կին-ատամնատեխնիկի մակարդակ և շուրթեր։ Նման բան ինանքագլուխ անելու դեպքում Մարգոյի գլուխը կթրցնեին ուսերից։ Ու սա ամենալուրջ ապացույցն է, որ Մարգոն ընդամենը վերջին ճիգն է արել հայ-ռուսական հարաբերություններում իր և նմաննակների մոնոպոլիայի ու մոնոպոլ դերերի փլուզումը փրկելու համար։

Մոսկվայի ու Ռուսաստանի ծիրանատոնը ցույց տվեց, որ հեղափոխությունը այլևս հասել է նաև Ռուսաստանի հայ համայնք, որի հայրենասեր բազամահազար որդիներն ու դուստրերը այլևս իրենց ձեռքն են վերցրել իրենց պատասխանատվության դաշտում գտնվող խնդիրների լուծման ղեկը՝ անուղղակիորեն մերժելով նախկինում այդ խնդիրները լուծող օլիգարխներին, տարատեսակ համահայկական միություններին ու վլիյածելնի օրմյաններին,,, Մարգոն դա լավ է տեսնում, մարգոները՝ նույնպես․․․․ Այդ մեր ծիրանատոնի կազմակերպիչները դեռևս չեն հասկացել, որ նոր լիդերներ են ծնվում հայկական համայնքում, որոնց համար հայրենիքը, հայության ու Հայաստանի շահը գերակա է, առնվազն այնքան, որքան իրենց քաղաքացիության երկրի շահը՝ Ռուսաստանինը, և ապագայում նրանք են լինելու Հայաստանի ու Ռուսաստանի հաղորդակցության կամուրջներից ու խողովակներից մեկը։

Ու Մարգոն վերջին ճիչ էր անում հանդես գալու որպես այդ հայության “էլիտա ու ներկայացուցիչ”, ով խնդիրները միշտ “հասցրել” է Կրեմլ ու լուծել այն։ Մարգոն ու Տիգրանն այնքան ահաբեկված են դիրքերի կորուստից, որ որոշեցին ինքնախայտառակման գնով գնալ Հայաստանում հակառուսական տրամադրություններ սադրելու, որպեսզի Կրեմլում տեսնեն, որ իրենց և խմբակի “զեկուցումները” ճիշտ են՝ հեղափոխված Հայաստանն ու նրա ղեկավարությունը հակառուսական են․․․ Բայց դա էլ չստացվեց, որովհետև հայ հասարակությունն ու հայությունը Մարգոյին ու Տիգրանին առանձին փաթեթավորեցին՝ նրանց առանձնացնելով հայ-ռուսական հարաբերություններից։ Ռուսաստանի պետական բյուջեից միլիարդներ փոշեծծող զույգը հավանաբար այլ տեղերից էր փող վերցրել՝ հայ ռուսական օրակարգ մտցնելու Քոչարյանի ու այլոց ազատության հարցը ու պետք է ամեն գնով կատարեր դա․․․ Ու պատահական չէ, որ Հայաստանում Մարգոյին պաշտպանողները նախկիններն էին, հիմնականում՝ քոչարյանականները․․․․

Ու այս ամենում ստորության գագաթնակետն էր, որ Մարգոն իր հարազատների՝ քրոջ, իր ծնողների անուն ազգանունները չէր դրել իր գրառման տակ, նրանց խնայել էր, բայց, այ, խայտառակել էր իր ամուսնու ցեղին, նրա բարի համբավը՝ ստորագրել տալով նաև իր սկեսրոջը՝ Տիգրան Քեոսայանի մորը․․․ Ճիշտ է ժողովրդական խոսքը՝ բոլոր բարոյական օրենքներից զուրկ կնոջից հազարավոր մղոններով պետք է հեռու մնալ․․․․

Ստյոպա Սաֆարյան

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: