Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ես զուտ մի բան եմ խնդրում հաղթանակած Հայ ժողովրդին:

Չմոռանալ ու միշտ պահել այն գիտակցությունը, որ այժմյան իշխանությունը կառավարում է ու փորձում է վերականգնել մի պետություն, ուր ցանկացած բորդյուրից մինչ երկաթգիծ վաճառված է, լիքը կառույցներ գրավ դնելով` 20 տարի հետոյի փողերը վերցրած կերած է, լիքը պայմանագրեր արդեն վաղուց կնքված է, արտաքին լիքը պարտքեր կուտակված է:

Իմ անձնական խնդրանքն է ժողովրդին՝ չմոռանալ այդ ամենը, զուտ աջակից լինել, համբերատար լինել, սադրանքների, սուտ նյուզերի, սուտ ազդեցությունների չտրվել ու վերջ ի վերջո մեր երազած պետության կառուցման մի մասնիկը դառնալ:

Սոս Ջանիբեկյան