Դե ուրեմն զարմանալու փոխարեն, թե ինչո՞ւ են զարմացել ձեր ասածից, խնդիրը նաև ձեր տնից դուրս դիտարկեք․․․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հրանտ Թոխատյանի վերջին հարցազրույցն ընկավ աչքովս ու հիշեցի մի պատմություն :
Սովորություն չունեմ երբեք խնդիրնեը դիտարկել ինձ է վերաբերում , թե չէ , երբ քաղաքացիները դիմում են , ես անմիջապես գնում եմ լուծումներ գտնելու ճանապարհով (դա ունի լավ և շատ վատ կողմեր, բայց դեռ չեմ փոխել ):
Մի անգամ որպես Շիրակի մարզի պատգամավոր , խոսում եմ Գյումրիի մասին , ներկայացնում առկա խնդիրները , տնակային թաղամասի մասին և առհասարակ անօթեւանության խնդիրներից : Օրեր անց լսում եմ , որ խոսել են հետևյալը. « Իրա Արթիկը թողած , Գյումրու մասին կխոսա»: Նմանատիպ բարբաջանք: Էդտեղ հասկացա , որ կարող է մի օր էլ արթիկցին ասի «Իրա Մանթաշը թողած Արթիկի մասին կխոսա»:
Հիմա հարց.
«ես իրավունք ունե՞մ մտածելու Մանթաշի , Արթիկի , Գյումրու , Կապանի , Եղեգնաձորի , Բերքաբերի , Բավրայի ու Բագրատաշենի , Իրինդի ու Սասնաշենի և այլ բնակավայրերի մասին , թե՞ ոչ »:
Վստահ եմ՝ ունեմ :
« Այդ բոլորն իմ հայրենիքի մի մա՞սն են»
Վստահաբար՝ այո:
«Դրանից էլ հետևություն կարո՞ղ եմ անել , որ որտեղ էլ խնդիր լինի , դա ինձ է վերաբերում ու որտեղ էլ մի հաջողություն լինի , դրանից ես էլ եմ շահելու »:
Միանշանակ !
Դե ուրեմն զարմանալու փոխարեն , թե ինչո՞ւ են զարմացել ձեր ասածից , խնդիրը նաև ձեր տնից դուրս դիտարկեք: Սա կրկնվող դեպք է , ավա՜ղ հիշողությունս էլ լավ է :
Մի անգամ էլ 2015թ. , երբ Երևանի տոնի գումարը առաջարկել էինք ուղղել սահմանամերձ բնակավայրերի բարեկարգմանը , կրկին «բնիկ» երևանցու տեսակետով ՝ դեմ արտահայտվեց :

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: