Սաշ Կատվալյանն իր ՖԲ էջում գրել է.

hraprak.am Չ՛լրատվականն այսօր կրկին աչքի ընկավ իր պատվերով հոդված գրելու կարողությամբ: Բնական ու սպասելի էր, որ պետք է փորձ արվեր տեղեկատվական հարձակում կատարել ներկայիս իշխանության ամենահաջողված կադրերից մեկի՝ <<ԱՅՈ>>-ի շտաբի ղեկավար, ՔՊ վարչության նախագահ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի վրա: Այն ահռելի աշխատանքը, որը հեղափոխությունից հետո կատարեց Սուրեն Պապիկյանն իրեն վստահված ոլորտում, առավել քան ակնհայտ է: Նրան նույն օրվա մեջ կարող ես տեսնել մեկ Շիրակում ու Տավուշում, մեկ էլ Սյունիքում ու Վայոց ձորում: Սուրեն Պապիկյանը այն եզակի մարդկանցից է, ում մասին նույնիսկ ընդդիմադիր դաշտում խոսում են հարգանքով, քանի որ այդ հարգանքը նա վաստակել է իր ապրելաձևով ու աշխատանքով, երկրին ու պետականությանն իր ապացուցված նվիրվածությամբ: Մեկ էլ խորհուրդ կտամ մարդու մասին բացասական արտահայտվելուց առաջ մի պահ նայել հայելու առաջ ու հարց տալ ինքներդ ձեզ, թե ձեր չնչին գոյության ընթացքում ինչ եք արել ձեր երկրի համար: Սուրեն Պապիկյանի տեսակին սևացնել չեք կարող, ուղղակի չեք կարող ու վերջ:
Վաղը՝ ուղիղ եթերով, Սուրեն Պապիկյանը կխոսի կենսագրական տվյալները թաքցնելուն առնչվող հրապարակման մասին: