Գև Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ից անգիտակից վիճակում ուղղաթիռով Երևան է տեղափոխվել 15-ամյա տղա, ով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Տղայի մոտ նկատվել է բարձր ջերմություն, գիտակցության կորուստ և ցնցումներ: Տեղափոխելիս միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Այսօր արդեն տղայի մոտ նկատվել է դրական տեղաշարժ, գիտակցության է եկել, շնչում է ինքնուրյուն, վիճակն էլ գնահատվում է կայուն: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո և շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն:

#ՍուրբԱստվածամայրԲԿ