Սամվել Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Թե բա կորոնավիրուս չկա, թե բա սաղ սուտ ա, սենց մտածողներ մի հատ գնացեք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, քիչ առաջ եմ եղել, կորոնավիրուսի թեստ հանձնեցի բժշկիս նշանակությամբ, կարճ ասեմ ՎԻՃԱԿԸ ԱՀԱՎՈՐ Ա… Հիվանդանոցներում ՏԵՂ ՉԿԱ, աչքիս դեմը ամեն 3 րոպեն մեկ ՇՕ մեքենա էր գալիս ու նոր հիվանդ բերում, մոտ 13 հատ ՇՕ մեքենա հերթի մեջ էր, բժիշկները ֆիզիկապես չէին հասցնում, սաղ գերհոգնած, չքնած վիճակով, սպասարկումը ԲԱՐՁՐԱԿԱՐԳ չնայած նրան որ թեթև խուճապ կար ընդունարանում։

Բժիշկների ասելով մոտս չկա կորոնավիրուս հաշվի առնելով նախօրեի ստուգումներս Աստղիկ Բժշկական կենտրոնում։

Բոլորդ հանուն ձեր ընտանիքի անդամների եղեք զգույշ, ուշադիր, զգոն, եթե զգաք լավ չեք անպայման դիմեք մոտակա հիվանդանոց կամ ՇՕ կանչեք եթե զգան ինչ կտանեն թեստավորման։

Թեստի մեջ ցավոտ ու վախենալու բան չկա, 2 հատ չոփիկ են մտցնում` մեկը քիթը, մեկը կոկորդը, տևում ա 40 վայրկյանի կարգի։

Հ.Գ. ՇՕ բերած հիվանդների 90%ը տարեց մարդիկ էին երկկողմանի թոքաբորբով կամ միակողմանի… ուշադիր եղեք ձեր մեծերին ❤️ Քստածի @mishohayteam (Misho) մերսի մայկի համար բրատ, շատ եմ հավանել, էսօր առաջին անգամ հաքա )))