Բարկությանս չափ ու սահման չկա, ճիշտ կլինի ասել կատաղած ու վիրավորված եմ…ես ինձ ոչ թե հաղթած ու հպարտ քաղաքացի եմ զգում, այլ անօգնական ու ոտնահարված տնվոր։ Հասել ենք այնտեղ, որ պետական TV-ով, Հ1 ալիքի եթերից, ԼՈՒՐԵՐ-ի գլխավոր թողարկման ժամանակ, միկրաֆոն են տրամադրում ՀՅԴ գլխավոր մուտիլովչիկ Արծվիկ Մինասյանին, ով ըստ երևույթին իրեն սեփական գրասենյակում զգալով, ակնհայտ հակահեղափոխոխական, քարոզչությամբ է զբաղվում հանրայինի եթերից, որն ի դեպ աշխատում է իմ նմամնների մուծած հարկերի, այսինքն բյուջեի հաշվին։ Գլխիս ”լոլոներ” չկարդաք, թե հանրայինը բոլորի համար է։ Իմ համեզմամբ գլխավոր լրատվականը բացառապես պետության պաշտոնական տեսակետը արտահայտող խոսափող է։ Ընդիմադիրները իրենց կարծիքը թող արտահայտեն պետականամետ գործիչի հետ, բանավեճի ձևաչափով… Մինչդեռ նշածս պարոնը մենախոսում էր, անխնա քննադատում կառավարությանը, Վարչապետին, բացահայտ ճամարտակում հանրաքվեի անցկացման հակասահմանադրական լինելու մասին, իսկ հաղորդավարուհին իր հարցերով բացահայտ քաջալերում էր վերջինիս այն աստիճան, որ ես ակամայից աչքս գցում եմ հեռուստաէկրանիս վերևի աջ անկյունին, համոզվելու համար արդյո՞կ ես դիտում եմ “ԼՈւՐԵՐ”-ի գլխավոր թողարկումը, թե՞ կինս աննկատ փոխել է ալիքը ու եթերում այլևս “ՀԱՅԵԼԻ” հաղորդաշարն է։
Կրկնվելուց չվախենալով, ասեմ, որ ցասմանս չափ ու սահման չկա… մի՞թե հեղափոխության թշնամիները հասել են միակ պետական լրատվամիջոցի սրբության սրբոցը ու այլևս ակնհայտ քարոզչություն են ծավալում այն պահին, երբ Վարչապետն ու իմ նմանները կապույտ բուկլետները ձեռներիս տնետուն ենք անում, պայքարելով ամեն մի հատիկ ԱՅՈ-ի համար։ Մի՞թե չի պատժվելու նշածս հանրային ալիքը ու հետայսու ես իմ համեստ միջոցներից շարունակելու եմ վճարել հակահեղափոխական քարոզչության դիմաց, այն դեպքում, երբ կարգին մտավորականների մի ստվար զանգված զրկված է այդ խոսափողից։ Գուցե վաղն էլ սույն լրատվականը միկրաֆոն դեմ տա “ադեկվաԴների՞ն”, կամ հայտնի գլխավոր չաթլախ գուրգեն եղիազարյանին՞՞՞???

Հ.Գ.Սա այն եզակի դեպքերից է, երբ խնդրում եմ բազմահազար ՖԲ ընկերներիս բանակին, անխնա տարածել գրառումս, մինչև հասնի պատկան մարմիննրին։
Շնորհակալություն!!!