Ինձ շատ կներեք էլի… Բնիկ երևանցիներիդ ֆլեշմոբը ամոթանքով կտրեմ. Ռեգինա Պրազյան

Ինձ շատ կներեք էլի… Բնիկ երևանցիներիդ ֆլեշմոբը ամոթանքով կտրեմ!
Սկսենք նրանից, որ ֆլեշմոբի սկզբնաղբյուրը ոչ Երևանցի ա, ոչ էլ բնիկ։ Արմատները տանում են ավելի շատ դեպի Արցախի կողմերը։ Հետո տարածում են ակտիվ ԲՀԿ պատգամավորները ու շարունակում տարածել օրինակ վարձով ապրող երևանցիները, որոնք հեռուստացույց, լվացքի մեքենա ու սառնարանից բացի ուրիշ սեփականություն չունեն, բայց քանի որ ԲՆԻԿ երևանցի են, ապա տարածելը պարտադիր է!

Հարգելիներս, դուք վճարում եք համատիրությանը գումար, որը որ երբեք իր ճիշտ նպատակին չի ծառայել։ Ձեր շքամուտքերը միշտ կեղտոտ են և воняют ինչպես կոյուղիները։ Շենքերի վերանորոգումների մասին կլռեմ, քանի որ ինձանից լավ գիտեք ինչքանով են այդ գումարները ծառայել բուն նպատակների համար։ Այդքան տարի մեկդ ֆլեշմոբ չարեց բա սրա դեմ։ Որ ամեն օր էդ փնթիությունը տեսել ու վայելել եք։ Շնորհակալ եղեք, որ հիմա ունեք քաղաքապետ՝ ով իրոք նվիրված է մեր քաղաքը ոտքի կանգնեցնելու գործընթացին ու ջանք չի խնայում, որ տարիներ հետո ունենանք մեր սրտի երազած Երևանը։ Ինչևէ շարունակեմ միտքս….

Հիմա քեյքը չենք ընկել ձեր ձեռքը սիրելի ԲՀԿ պատգամավորներ և Ռոբի ու Սեռժի մնացորդներ, որ ձեր ամեն մեկիդ կուտակածը մի պետ բյուջեի չափ ա ու հետանցքի մխկտոցները ավելի շատ ձեզ մոտ են նկատվել՝ քանզի դուք եք էս մի բուռ երկիրը թալանել ու ձեզանով արել։ Հիմա էլ բարբաջում եք, թե բա մեր պապերն են թողել մեզ։ Ձեր պապերը բոբիկ ու տկլոր են ընդհանրապես Հայաստանում բնակություն հաստատել հարևան թշնամի երկրներից գաղթած ու մի կտոր հացով են յոլա գնացել։ Հիմա ո՞նց ա ստացվում, որ բոլորդ ազնվական ծագում ունեք ու հարուստ պապիի թոռներ եք։ Նեղություն կտամ ինձ բոլորիդ տոհմածառերը ջրի երես կհանեմ, որ ամոթից գաղթեք ձեր հայրենիք Ադրբեջան կամ Ալբանիյա!!!
Հերիք ա ձեր կերած քեյքերը կոծկելու համար ժողովրդին դեմ տաք ու թշնամացնեք պետության հետ!!!

Հ. Գ. Գիտակից հայեր, ծանոթացեք ներքոնշյալ աղյուսակին ու մի քիչ էլ սթափ դատեք! Կանգնած տեղում դոփելով երկիրը չի զարգանալու։ Քայլ արեք դեպի պայծառ ապագա։ Վերջապես մենք էլ ենք արժանի զարգացած երկրում ապրելուն!!!

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: