Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց, որ անհրաժեշտ է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին: Վաղն առավոտից նոր սահմանափակումներ են լինելու, որոնք վերաբերելու են սրճարաններին, ռեստորաններին, բացառություն կանեն առաքման ծառայությունների համար:

Վարչապետը նաև նշեց, որ մեկ շաբաթով տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը կարգելվի, շինարարական աշխատանքները որոշակիորեն կդադարեն: Մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով:

Փաշինյանն ընդգծեց, որ սննդամթերքի, սանիտարահիգիենիկ, կենցաղային նշանակության թղթի արտադրությունը չի արգելվի: