Պատժվելուց վախեցողը չեմ, բայց իրոք չարժի իր մասին խոսել ։ Ոչնչի մասին ոչինչ․ Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նունե Եսայանը ասել է ”Այսուհետ ով վատ բան կգրի իմ հասցեին, պատժվելու է…”

Պատժվելուց վախեցողը չեմ, բայց իրոք չարժի իր մասին խոսել ։Ոչնչի մասին ոչինչ …

Դե իրոք, ինչ իմաստ ունի մարդկանց անընդհատ հիշեցնել անիմաստ, անհետաքրքիր զրոների մասին …

Մեր կյանքում այնքան արժանավոր մարդիկ կան, որոնց մասին արժե և պետք է խոսել։

Անընդհատ պետք է խոսել այն մարդկանց մասին ովքեր ժողովրդի հետ են, ովքեր մարդ մնացին, ովքեր ուրախ են #Նոր_Հայաստանի համար, ովքեր սիրտ ու հոգի չեն խնայում գեղեցիկ, ապահով, ազնիվ ապագա ունենալու համար։

Պետք է անընդհատ խոսել նրանց մասին` ովքեր հայի ու Հայաստանի կողքին են ցանկացած պարագայում …
Ովքեր իրենց ներկայությամբ սեր ու բարիք են տարածում ,գունավորում են տարիներով մռայլված մեր կյանքը։

Եկեք այսուհետ խոսենք այն մարդկանց մասին ովքեր իրենց ներկայությամբ ոգեկոչում են մեզ ,օգնում որ առաջ գնանք …
Իսկ անցյալի խամրած հուշերը թող մնան անցյալում ։
Ոչնչի մասին `ոչինչ…

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: