Եթե մարդուն ցավացնելու համար զավակին ես վիրավորում ուրեմն դու առնվազն հայ չես․ Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

գևորգ պետրոսյան շա՞տ ես նեղացել ,որ ընտանիքդ ու էրեխեքիդ հայհոյում են։

Իրավունք ունես նեղվելու ,բայց դրա մեղավորը հենց դու ու քո նմանների հանցավոր լռությունն է ։

Պատգամավորական ամբիոնից գոնե մի նախադասությամբ չդատապարտեցիր, որ Նիկոլի էրեխեքին վերջին անեծքներ են գրում ձեր ֆեյկերը ,երբ երեք տարեկան Արփիի 18+ նկարներ էին տարածում Նիկոլի դեմ պայքարողները ։

Լռեցի’ր ,բոլորը լռեցին ,հիմա հենց ձեր հանցավոր լռության պտուղներն եք քաղում։

Վաղը եթե պարոն ՄԻՊ-ի էրեխեքին էլ կպնեն ,էլի նույնն եմ ասելու ։Պարոն ՄԻՊ -ն էլ իր լռության պտուղներն է քաղելու ։Որ արհամարեց հարյուրավոր քաղաքացիների բողոքը ,ու գոնե ձևական չմիացավ մեր բողոքին ։

Ես իմ անունից առաջ էլ, հիմա էլ, ու միշտ դատապարտելու եմ այդ ստորությունը։

Հեռու մնացեք էրեխեքից ։

Երեխեքին կարա քրֆի միայն ստոր սրիկան ,18+ երեխեքի նկարներ կարա սարքի ու դրանցով զվարճանա միայն պեդոֆիլը ։
Իմ ձայնը այնքան լսելի չի ինչքան երկրի թիվ մեկ ամբիոննի առաջ կանգնողներինը։

Միացեք ,բողոքեք ,պայքարեք, պատժեք որ վաղը այդ նույն ստորության թիրախը ձեր զավակները չդառնան։

Բոլորին եմ կոչ անում ,խնդրում եմ հավաքեք ձեզ ։

Ոչ մեկ ,ուշադիր կարդացեք ,ոչ մեկ իրավունք չունի մարդուն վիրավորելու համար տվյալ մարդու ընտանիքին, առավել ևս էրեխեքին կպնի …անգամ եթե էդ մարդը վերջին ստահակն է ։

Հանգիստ թողեք էրեխեքին, բոլորի էրեխեքին ։Ով ուզում է լինի ձեր ասելիքը իրեն ասեք ։
Ծնողը պատասխանատու է զավակի համար ,բայց ոչ հակառակը։

Ինձ միայն մնում է ենթադրել, որ նման մարդիկ ոչ Նիկոլի կողմնակից են, ոչ համախոհ, ոչ էլ գաղափարակից։
Եթե մարդուն ցավացնելու համար զավակին ես վիրավորում ուրեմն դու առնվազն հայ չես ։

Հայը անգամ թուրքի էրեխեքին չի վնասել ։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: