Համեստությունը չեմպիոնին չի նսեմացնում, հակառակը` ավելի է չեմպիոնսցնում. Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է Ըմբշամարտի վարպետ` Ռոման Ամոյանին.

Հարգելի Ռոման ,իսկ իրական և ինքնասիրություն ունեցող մարդկանց կարծիքը քեզ հետաքրքի՞ր է ։


//”Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ ՝ գրված ֆեյքերի էջերից եւ անինքնասեր մարդկանց կողմից…”//

Անգամ եթե հետաքրքիր չէ ,միևնույն է պարտավոր ես հաշվի առնել շարքային ՀՀ քաղաքացու կարծիքը ։

Հարգանք ու խոնարհումս քո ձեռքբերումներին ,այնուամենայնիվ դու իրավունք չունես չհարգել այն` թեկուզ և ”քարտեզի վրա գրեթե չնշմարվող” երկրի օրենքը,որի դրոշը բարձր ես պահել։

Ցավոք ,մեր երկրում տարիներով ձևավորվել է ”ընտրյալի իրավունք” գաղափարը որից էլ համառորեն ուզում ենք ազատվել։
Այն որ դու մտածում ես թե քեզ չէր կարելի կպնել ,դա արդեն հանգիստ կարող է զրոյացնել քո ձեռքբերումները։

Առաջին հերթին դու ՀՀ քաղաքացի ես ,հետո միայն չեմպիոն ։Համեստությունը չեմպիոնին չի նսեմացնում ,հակառակը ավելի է ”չեմպիոնսցնում ”։
Դու չենթարկվեցիր ոստիկանի պահանջին,այդ պահին դու շարքային քաղաքացի էիր ,ով չենթարկվեց օրենքի պահանջին։

Դու եկել էիր պաշտպանելու մի մարդու որ զարգացրել է սպորտը ,իսկ քեզ հետաքրքիր չէ՞ ինչ միջոցներով է դա արել ։Եթե ոչ, դա արդեն ինձ առիթ է տալիս մտածել ,որ քեզ միայն շահն է հետաքրքիր ,թե ինչպես, ու ում հաշվին կարևոր չէ։

Ուղղակի սովորիր հարգել օրենքը ,ոչ մեկ օրենքից վեր չէ ,անգամ Հայաստանի դրոշը աշխարհում ծածանած մարդը ։Ասեմ ավելին հենց դու պիտի օրինակ լինես ուրիշների համար ։
Պարտավոր ես հարգել ոստիկանին և կատարել պահանջները։

Ես կարող եմ խոնարհվել քո չեմպիոնության առաջ ,
բայց քեզ դատապարտել որպես օրենքին չենթարկվող մարդ ։

Վերջապես դուք`բոլոր ընտրյալներդ, հասկացե’ք ,որ բոլորս հավասար ենք օրենքի առաջ ,անգամ ”ամենայն հայոց բարերար Գագիկ Ծառուկյանը ”։

Եվ իհարկե ուզում եմ հասկանալ ինչ է նշանակում ”սա անպատասխան չի մնա ” խոսքերդ ։Իսկ ինչպես ես պատասխանելու ,գուցե՞ կդադարես դրոշ բարձրացնել…

Գոնե հասկանու՞մ ես որ քեզնից պահանջել են ընդամենը պահպանել կանոնները ,իսկ դու չես ենթարկվել ։
Պետք չի արդարանալ…

Հարգելի չեմպիոններ ,մշակույթի երևելիներ ,պարզապես հայտնի ու վաստակավոր մարդիկ …թույլ տվեք որ ազգը հարգի ուղղակի ձեր անձը ,ոչ թե ձեր տիտղոսները…

Հարգանքներով ` պարզապես ՀՀ քաղաքացի Նարին Փայլակյան

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: