Զգուշացրել էի հենց իր աշխատասենյակում․․․ Հավերժ չես, երկար չես մնալու․ քո արած անմարդկային քայլը հավերժ մնալու է խղճիդ վրա. Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը Մարգարիտա Գրիգորյանի մասին

Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ ասելիք կա, քանի որ այսօրվան երկար էի սպասել։ Չեմ խորանա, քանի որ ներկայումս այլ հեռուստաընկերության աշխատակից եմ։ Միայն մի բան, որի մասին զգուշացրել էի տիկնոջը, ով փորձեց քանդել մեկնաբանական կարիերաս։ Զգուշացրել էի հենց իր աշխատասենյակում․․․ Հավերժ չես, երկար չես մնալու․ ես էլի կլինեմ մեկնաբանական կարիերայի ընթացքի մեջ, ես էլի կվերադառնամ, իսկ քո արած անմարդկային քայլը հավերժ մնալու է խղճիդ վրա։ Ինձնից հետո նույն “բախտն” ունեցան շատ ու շատ այլ աշխատակիցներ։ Օրը եկավ»։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: