Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշեցի 1988 թվականի երկրաշարժից հետո ընդունված պարետային ժամը,որն իրականացնում էին սովետական զինված ուժերը:Նպատակն էր կոտրել հայ ժողովրդի ազատատենչ ոգին: Ինչքա՜ն անբարոյական պետք է լիներ մոսկովյան իշխանությունը, որ այդ օրերին մտցրեց պարետային ժամ:

Այս պարետային ժամը մարդասիրական է՝ ուղղված մարդկային կյանքեր փրկելուն, այն պարետային ժամը ուղղված էր մարդու ազատության դեմ,խանգարում էր երկրաշարժի փրկարարական աշխատանքներին»: