Լրագրող Լիզա Ճաղարյանն իր էջում գրել է` հղում տալով «ՉԻ» թեմային առնչվող ամբողջական հոդվածը:

««ՉԻ». Քոչարյանական աղբյուրներից սնվող այս տիկնոջը, Գեղամ Նազարյանին, Վահե Հովհաննիսյանին մի բան կարող ենք ասել. որքան էլ Ռ. Քոչարյանին հավատարմության երդում տաք, դրանից ձեր բարոյական էությունը մնալու է նույնը:
Սրանց ցինիզմը հասել է այնտեղ, որ Մարտի 1-ի գործով հարյուրավոր քաղբանտարկյալներին քրեական հանցագործ են համարում, որոնց ազատ են արձակել ԱՄՆ-ի ու Եվրոպայի ճնշումների արդյունքում: Այսինքն՝ սրանք համարում են, որ մարտի 1-ին իսկապես ընդդիմությունը կազմակերպված զորք է Արցախից բերել ու կրակել ժողովրդի վրա: Սրանք արյան մեջ թաթախված մարդասպանների վարձու փաստաբանների վերածվելով՝ իրենք են արդեն կրակում ժողովրդի վրա:
Սրանք համարում են, որ Քոչարյանի օրոք քաղբանտարկյալների նկատմամբ դատավարությունները միայն ամերիկացի դիվանագետներն են կասկածի տակ դրել:
Չշարունակենք, սրանց մասին Վանո Սիրադեղյանն է դիպուկ գրել. «Անկաշկանդ որոճացեք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք»։»