Նոր Նորքից մինչեւ Աշտարակի ճանապարհը կտրելիս ո՛չ մի լեփլեցուն աղբարկղ չտեսա, գազոնների մեջ աղբ չտեսա․ Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վերջին անգամ տնից դուրս էի եկել փետրվարի 18-ին. այդ օրը Գերմանին ճանապարհեցինք Երկինք։
Երեկ՝ հինգ ամիս եւ յոթ օր հետո առաջին անգամ դուրս եկա տնից, Նոր Նորքից մինչեւ Աշտարակի ճանապարհը կտրելիս նայում էի միայն աղբարկղերին ու կանաչ գազոններին։
Ո՛չ մի լեփլեցուն աղբարկղ չտեսա, ո՛չ մի աղբարկղի կողքը գեթ մեկ թղթի կտոր չտեսա, գազոնների մեջ աղբ չտեսա։
Գուցե ձեր աչքը սովորել է, սիրելի եւ Չսիրելի երեւանցիներ, բայց «այլմոլորակից» եկածիս համար դա զարմանահրաշ տեսարան էր՝ կիրակի օրով ու տժտժան շոգին, ձմերուկի ու սեխի բուռն սեզոնին։
Ու մեկ էլ հիշեցի, թե էս «ընդդիմադիր« կոչեցյալ ոհմակն ու իր վարձկանները օրուգիշեր ոնց են վայրահաչում Հայկ Մարությանի հասցեին, հետն էլ թութակի պես կրկնում՝ «տնից է աշխատում»։ Ես չգիտեմ՝ Հայկ Մարությանը որտեղի՚ց է աշխատում, ինձ չի էլ հետաքրքրում, թե որտեղի՛ց է աշխատում, ես ընդամենը տեսա մի մաքուր Երեւան, որի նմանը երբեք չէի տեսել, եւ մեկ էլ հիշեցի, թե «տանը չաշխատող» Տարոն Մարգարյանի ժամանակ ինչ վիճակ էր Երեւանում (բացի իր «հայրենի» Ավանից), եւ թե ինչերի միջով անցավ Հայկ Մարությանը,՝ մինչեւ հասավ այսօրվա մակարդակին։
Հետն էլ հիշեցի, որ անցումային էդ ծանր շրջանում օրական քանի աղբով լցված աղբարկղեր էին լուսանկարում ու տարածում նշածս ոհմակի շակալները։
Հիմա, չէ՛, չեն տեսնում էդ մաքրությունը, կամ եթե նույնիսկ տեսնում են՝ էնքան են կատաղում, որ կամ աղբարկղ են այրում, կամ էլ՝ աղբը հանում են աղբարկղից, շաղ են տալիս, որ սեփական թույնից չմեռնեն։
Ինչ որ տեսա՝ դրա մասին էլ պատմեցի։
Բայց սա, իհարկե, չի նշանակում, որ ես մոռացել եմ, թե ինչ են բերում Ֆիրդուսի գլխին։
Չեմ էլ մոռանալու։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: