«Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հնչեցրած հարցերը ես ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները հանրայնորեն ներկայացվել են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նա չպաստասխանեց այն հարցին, թե արդյոք այդ պատասխաններն իրեն բավարարել են, պարզասպես ասաց, որ իր մտահոգությունները հայտնել է քաղաքական թիմի հետ քննարկումների ժամանակ:

Լրագրողների այն հարցին, թե հայտարարվում է, որ ռիսկերը կառավարելի են, արդյոք նա համամիտ է, Նազարյանը դարձյալ չպատասխանեց: