Կառլոս Ռաիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

1. Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Բացարձակապես գաղտնիք չէ ոչ մեկի համար , որ Թավշյա Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են : Ինչի՞ հաշվին են վատթարացել : Որովհետև Նիկոլ Փաշինյանը նախկին երկու ղեկավարների նման Պուտինի դեմը ջուրը բերանը չի առնում նստում , կամ խուլհումարի նման ամեն հա-ին ու չէ-ին համաձայնում : Կոպիտ ասած ՝ փորձում է ատամներ ցույց տալ , իսկ դա չի փորձում ինքն իր կայֆի համար , փորձում է պետության ինքնիշխանությունը բարձրացնելու համար : Այն բոլոր մարդիկ , ովքեր էս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին աջակցելու փոխարեն կկանգնեն Ռուսաստանի կողքը ու նրանց կողմից կհարվածեն Փաշինյանին ուղղակի դավաճաններ են :

2. Արցախի խնդրի մասին

Նույն փաստաթղթերը , որոնք դրվել են Սերժ Սարգսյանի առջև նույնն էլ դրվել է Նիկոլ Փաշինյանի առջև : Սերժ Սարգսյանը համաձայնել է էդ առաջարկին , ի դեպ ՀՀԿ-ականները երևի մոռացել են , որ իրենց առաջնորդը հենց ՓՈՒԼԱՅԻՆ առաջարկին էր հավանություն տվել : Հիմա խնդիրը ինչու՞մ է : Ցանկացած բանական մարդ այդ թվում ՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հասկանում է , որ Արցախի խնդիրը պետք է : Դա մեր ցանկություններից ու երազանքներից վեր է , դա միջազգային հանրության պահանջն է , առաջին հերթին ՝ գերտերությունների : Ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր ՝ տղա՛ եք մի տվեք : Բայց էդ տղայության դեպքում մենք պետք է պատրաստակամ լինենք ապրել էսպես , մի քիչ պլյուս-մինուսով : Բայց քանի որ մենք էն ազգն ենք , որ հաղթանակի տարիները մինչև հիմա ընդունում ենք , որպես “ցուրտ ու մութ” ,ապա ստացվում է , որ էդքան էլ տղա չենք : Մնում է ի՞նչ : Գալ համաձայնության քանի մեզ հարցնում են , այլ չեն պարտադրում : Չնայած պարտադրանքի տենդենց արդեն իսկ կա :

3. Հակահեղափոխության մասին

Հակահեղափոխություն Հայաստանում անհնարին է , առաջին հերթին այն պատճառով , որ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը այսօր սատարում է Նիկոլ Փաշինյանին : Պալատական հեղաշրջման մասին տեղեկությունները , իհարկե , ապրելու իրավունք ունեն , բայց դրա հավանականությունը ևս շատ քիչ է , նորից այն պարզ պատճառով , որ այսօր ով էլ ոնց էլ գա իշխանության նա չի ընդունվի հասարակության կողմից : Բայց քանի որ մեր երկիրը տեսել է 27 ու մարտի 1 , ապա ոչինչ բացառել ու թերագնահատել չի կարելի : Եթե այս ամենին գումարենք *1 ու *2 պարբերականները , ապա կարող ենք արձանագրել , որ մեր երկրի ու իշխանության վիճակը էդքան էլ բարվոք չէ , բայց ամեն դեպքում տրագեդիա էլ չկա : Խաղաքարտերը իշխանության ձեռքերում են , նրանք կարող են այս և այլ լիքը հարցեր լուծել :

Ամփոփելով ուզում եմ ևս մի անգամ շեշտեմ , որ էսօր Հայաստանը պատերազմի մեջ է , ու էսօր իշխանություն-հասարակություն կապն ու վստահությունը ավելի կարևոր է , քան ուրիշ այլ ժամանակ : Իշխանությունը ոչ մի պարագայում չպիտի մեծամտանա ու չպիտի կտրվի իրականությունից :