Կառլոս Ռաիսյանն իր էջում գրել է.

Տանից դուրս էի եկել շրջելու Երևանով , մասնավորապես փոքր Կենտրոնում : Գրեթե ամեն խաչմերուկում չորս ոստիկաններ կանգնած հսկում էին քաղաքի շարժը : Առաջին հերթին աչք էր ծակում , թե ինչ աստիճանի բարեհամբույր են ու կոռեկտ , բայց միևնույն ժամանակ հաստատակամ ու զգոն են արտակարգ դրության կարգուկանոնը պահպանում : Ինձ ճանաչողները գիտեն , որ ես ոստիկանների նկատմամբ էդքան լոյալ վերաբերմունք չունեմ , ու եթե էսքանը գրում եմ ուրեմն իսկապես արտակարգ աշխատում են :
Հետիոտին շատ քիչ կար , ովքեր էլ որ կային մեծամասամբ բեյջիկներով լրագրողներ էին : Մնացած մի քանի տասնյակ մարդիկ , որոնց ես հանդիպեցի դիմակներով ու ձեռնոցներով էին : Մթերային խանութների ու դեղատների մուտքի դռների մոտ անպայման մի աշխատող կանգնած հաճախորդների ձեռքերին ալկոգել էր պզցնում : Այլ գործող խանութ կամ որևե օբյեկտ , բացի բանկերից ու մանր պեռաշկինոցներից չտեսա :
Վարչապետը առավոտյան հայտարարեց , որ կոմունալ վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինելու : Մի շաբաթ առաջ վարչապետի հանձնարարությամբ վարկեր ունեցողներին հնարավորություն տրվեց համարյա թե բոլոր ֆինանասական կազմակերպությունների կողմից վարկային վճարումները առնվազն մի ամսով հետաձգել : Միայն varks.am ֆինանսական կազմակերպությունը չէր համաձայնել հետաձգել վճարումները , այսօր Կենտրոնական Բանկը հայտարարեց , որ varks.am-ի լիցենզիան չեղարկվում է :
Առողջապահության համակարգի կատարելիք աշխատանքների մասին խոսելը կարծում եմ ավելորդ է , որովհետև ոչ միայն շատ , շատ լավ են աշխատում , այլ նաև իրենց կատարած աշխատանքի արդյունավետությամբ , հոգատարությամբ ու կազմակերպվածությամբ աշխարհի մակարդակով առաջիններից են առնվազն , եթե ոչ առաջինը :
Չեմ ուզում ու չեմ էլ անցկացնելու համեմատական , թե ինչ կլիներ , եթե էս ամենը լիներ նախկին իշխանությունների օրոք , բայց իմ խղճի խաթեր հետևողականորեն շեշտելու եմ , որ այս իշխանությունը մեր իշխանությունն է , այս իշխանությունը մեզ կրթում ու սովորեցնում է , այս իշխանությունը մեզ համար է ու այս իշխանությունը մեր օգնության ու նույն հոգատարության կարիքն ունի , որքան որ մենք ՝ բնակիչներս ունենք իշխանության օգնության ու հոգատարության կարիքը :
Ամեն ինչ լավ է լինելու : Հենց հիմա էլ ամեն ինչ , որքան հնարավոր է այս իրավիճակում լավ լինել , այ հենց էդքան մաքսիմալ լավ է :
Նույն ոգով , նույն կազմակերպվածությամբ ու նույն սրտացավությամբ շարունակելու դեպքում մենք ոչ միայն նվազագույն կորուստներով դուրս կգանք , այլ նաև շատ ավելի դրական լիցքերով լցված , մեկս մյուսի նկատմամբ ավելի շատ հարգանք տածելով ու իրավագիտակցության կտրուկ բարձրացումով :
Առողջ եղեք ու նույն ձև շարունակենք :