Կառլոս Ռաիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստվում : Բոլոր բոլորը , ովքեր իրենք իրենց համարում են ընդդիմադիր էս վերջին երկու օրերի ընթացքում կոնկրետ պահանջեն ներկայացնում ՝ վարչապետի հրաժարական : Նույն տրամաբանությամբ են գործում լրատվական կայքերն ու թերթերը , որոնք հատկապես ակտիվ են հեղաշրջման սցենարներ մշակելիս :
Ակնհայտ է , որ սա մի կենտրոնից է կազմակերպվում : Իհարկե , սա չի նշանակում , որ անպայմանորեն կհաջողվի , բայց իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն , առավելևս ՝ չթերագնահատեն :
Հայաստանը հայտնվում(ել) է օղակի մեջ : Փակ սահմանները , ՌԴ ճնշումները , կորոնավիրուսը , Ղարաբաղի հարցն ու իշխանությունը վերադարձնելու անհագ ցանկությունները նախկինների սև ամպերի նման հավաքվել ու կախվել են պետության գլխին : Էս ամենը տեղի է ունենում իշխանության ներսում խմորումների և իրավապահ համակարգի բացակայության պարագայում , ինչը չի կարող չանհանգստացնել :