Ժիրինովսկին՝ «Ֆուդ սիթի»-ում իրավիճակի մասին․ Այստեղ տայգա չէ, որ պարտադրեք ձեր վայրի բարբարոս միջոցները

ՌԼԴԿ առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է «Ֆուդ սիթի»-ում տեղի ունեցած ազգամիջյան հակամարտությունը եւ հույսէ հայտնել, որ «նման բան այլեւս չի կրկնվի»:

«Ամենախիստ միջոցները: Այստեղ ոչ տայգա է, ոչ տափաստան եւ ոչ էլ լեռներ, որ պարտադրեք ձեր վայրենի, բարբարոս միջոցները՝ դու առեւտուր կանես, դու չես անի, դու այլ ազգի ես, սա անընդունելի է»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Նա հույս է հայտնել, որ նման բան չի կրկնվի։

«Հուսով եմ, որ ոչ ոքի մոտ ցանկություն չի առաջանա կարգավորել մրգերի վաճառքը Մոսկվայի ցանկացած կետում»,- ասել է խորհրդարանականը:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: