Ձեզանից անգամ օրինապահ շարքային քաղաքացի ու իրավապաշտպան դուրս չի գալիս, թե բա ընդդիմություն. Ժիրայր Ոսկանյան

Հեռուստամեկնաբան և լրագրող Ժիրայր Ոսկանյանն իր էջում գրել է.

Երբ 2015-ին Գագիկ Ծառուկյանի հրապարակային դոդացման գիշերային հայտնի հավաքից հետո Հանրապետականները և նրանց հրահանգով իրենց ենթկայության տակ գտնվող մեդիաները կեսգիշերին մոտ հավաքվեցին, որ ուղիղ եթերներով մեջբերեն Սերժ Սարգսյանին, ստորացնեն Ծառուկյանին ու քշեն Առինջի ապարանք, վրան էլ յոթ կողպեք դնեն, «ճիշտ տղու պանյատի» տակ կքած ԲՀԿ-ականներն ու քրեական տարրերը խուլ ու համր էին, իսկ այսօր օրինականության հետ ուղիղ հակասության մեջ գտնվող մոլի ԲՀԿ-ական պատգամավորներն ու նույն Հանրապետականները, նրանց արբանյակներն ու մեդիաները #SaveTsarukyan շապիկներով դոշ են պատռում:
Ձեզանից անգամ օրինապահ շարքային քաղաքացի ու իրավապաշտպան դուրս չի գալիս, թե բա ընդդիմություն:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: