Երևանի քաղաքապետարանը կզբաղվի Այգեպարի մանկապարտեզի վերանորոգման հարցով. օրվա վերջին ճեպազրույցը

2016 թվականին ևս բավական հաճախ կիրառվել են ԱԹՍ-ներ, որոնք առաջին անգամ էին լայն կիրառում ստացել, այդ իսկ պատճառով կան տվյալներ, որ թռիչքներ իրականացրել են նաև արտադրող ընկերության ինստրուկտորները և կարծես թե առաջին անգամ կիրառվեց Հերմես 900: Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի այսօրվա ճեպազրույցի ընթացքում Banak.info-ի հարցին, թե հավանական է,  որ կարող են այդ թռիչքն իրականացրած լինել արտադրող ընկերության ինստրուկտորները, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ մենք հստակ ապացույցներ չունենք, սակայն ոչինչ բացառվել չի կարող. «Ամեն ինչ հնարավոր է, որովհետև այնուամենայնիվ ադրբեջանական ԶՈՒ-երի կիրառած զինատեսակների և արդյունքների համադրություն եթե կատարենք, չէի ասի փայլուն են ԱԹՍ-ների կիրառությունը ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից, բայց եթե համեմատենք իրենց այլ զորատեսակներիի հետ, որակական որոշակի փոփոխություն ի օգուտ ԱԹՍ-ների է և ոչինչ իրոք չի կարելի բացառել»,- ասաց նա ու հավելեց, որ ժամանակի ընթացքում մենք ունեցել ենք փաստեր, ապացույցներ, որ դրսի մասնագետներն են շահագործել ԱԹՍ-ները. «Միգուցե պետք է ուսումնասիրել այս հարցը»։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով, ըստ էության կարողացել են ապահովել գրեթե տոտալ պատսպարում և՛ ապաստարաններում, և՛ նկուղներում, և՛ ընդհանրապես փակ տարածքներում. «Քաղպաշտպանության համակարգի աշխատանքը ես բավականին դրական եմ գնահատում, սակայն միաժամանակ մենք ունենք բավականին մեծ բացեր, որոնք լրացրել ենք նաև այսօր: Ըստ մարզպետի հայտնած տեղեկության, այսօր որոշ գործընկերների աջակցությամբ իրականացվել է  ապաստարանային միջոցների համալրում. «Դրանք ծածկոցներ են, ջրի ապահովման հնարավորություններ են  ապաստարաններում, լապտերներ են, որոնք հնարավորություն կտան ավելի վատ պայմաններում, գիշերային պայմաններում ունենալ բավարար վիճակ մարդկանց պատսպարելու համար»:Ասուլիսի ժամանակ Հայկ Չոբանյանը նաև նշեց, որ Երևանի քաղաքապետարանը հանձն է առել Այգեպարի մանկապարտեզի վերանորոգմանը։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: