Հատուկ մի քանի դիտարկում այս օրերին սահմանային խուճապահար տրամադրություն տարածողների համար…Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Նախիջևանում ազերի թուրքական զորավարժությունների հետ կապված խուճապահար տրամադրություն տարածողների համար , որոնք վստահ են , թե թուրքերը հարձակվելու են Հայաստանի վրա, մի քանի դիտարկում…

ա) Առաջին հերթին դա թույլ չի տա Ռուսաստանի Դաշնությունը: Ոչ , թե մեր հանդեպ ունեցած սիրուց , այլ իր գեոքաղաքական եվ ռազմաստրատեգիական շահերից ելնելով , ինչքան էլ թուրքերի հետ սիրախաղերով զբաղվեն: Ռուսաստանի Դաշնությունը տվյալ պահին միջուկային մարտագլխիկների կիրառմամբ զինավարժություններ է կատարում Կովկասյան լեռնաշղթայում:

բ) Իրանը որևիցէ դեպքում չի հանդուրժի , որ թուրքա-ադրբեջшնական կոր Կազմավորվի իր սահմաններին , նկատի ունենալով, որ այդ երկրում ութ միլիոնից ավելի ազերի է բնակվում:

գ) Թուրքիայում է գտնվում ամերիկյան Ինջիրլիկ ռազմաբազան , որը ուղղակի կարող է կաթվածահար անել Թուրքայի ռազմական ուժերը սպասարկող տեխնիկական միջոցները ով ոչ միայն: Այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որևիցէ դեպքում թույլ չի տա թուրքերին առաջանան , դա կասկածից վեր է: Գումարած այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմանավերը գտնվում եմ Միջերկրական ծովում ով ոչ միայն թուրք-հունական լարվածության ֆոնին:

դ )Թուրքիան չի կարող ռազմական գործողություններ սկսել առանց ՆԱՏՈ-ի համաձայնության: Մենք Սիրիան, կամ Լիբիան չենք, որ իսլամական

ահաբեկիչների դեմ պայքարելու պատրվակով պատերազմ հրահրի երրորդ պետության տարածքում:

ե) Հայկական բանակի մարտունակությունը: Մենք բնականաբար ուժեղ եվ մարտունակ բանակ ունենք , սակայն Թուրքիան ՆԱՏՈ-ի անդամ պետությունների մեջ թվաքանակով երկրորդ բանակն ունի, մոտ մեկ միլիոն զինվոր եվ զինված է նորագույն ռազմական տեխնոլոգիաներով:

Համոզված եմ , որ կգա ժամանակը , երբ մենք ինքնուրույն ի վիճակի կլինենք դիմակայել թուրքերին, բայց հիմա պետք է խելամիտ եւ գրագետ քաղաքականություն վարել , ինչը եվ արվում է :

զ)Երեկ եվ այսօր Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարան և Գլխավոր Շտաբի պետը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության ԳՇ-ի ներկայացուցիչների եվ ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդի հետ: Լուրերով հայտեցին: Ինչպես ընկերներիցս մեկը կասեր ՝ բոլորն ամեն բանից կուրսի են , մերոնք էլ մատները պուլսի վրա պահած, հանգիստ մնացեք: Մի քանի հետաքրքիր իրադարձություններ Նույնպես կան այս ֆոնին , սակայն այսքանը կարծում եմ, որ բավարար է:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: