Երևանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար և գրառել.

Տիգրան Մեծի պողոտայի վրա՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել եւ փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները եւ հանել շվաքարանը:

Յուրաքանչյուր վերակառուցում, լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակիչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՍՄ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա եւ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ:
Օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել:

Շնորհակալություն Tigran Galstyan-ին՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Ի դեպ, լուսանկարում երեւացող պատշգամբը կառուցվել (վերանորոգվել) է տարիներ առաջ: