ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը գրել է իր ՖԲ էջում.

Ես այս պահին գործուղման եմ ԵՏՀ-ում, իմացա որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է բարձրացվել սահմանային վերահսկողության շրջանակում լաբորատոր հետազոտության հետ կապված
ՀՀ տարածքում գործող և մրցույթին մասնակցած սննդամթերքի փորձաքննության ոլորտում հավատարմագրված լաբորատորիաներից միայն երկուսն են, որ իրականացնում էքսպրես (արագ) մանրէաբանական հետազոտություն: Նախորդ տարվա նշյալ ժամանակահատվածում նշյալ փորձաքննոթյունն իրականացնում էին միայն ՍԱՏՄ կազմում գործող ՀԱԲԼԾԿ և մասնավոր` Ստանդարտ դիալոգ լաբորատորիաները:
Իսկ տնտեսվարողները սահմանին երկար չսպասելու նպատակով պատվիրում են փորձաքննության արագ տարբերակը` ինչն էլ պատճառ է հանդիսացել այսպիսի պատկերի:
Հավելեմ միայն, որ այս տարի պետական լաբորատորիան չի մասնակցելու սահմանային հսկողության մրցույթին:

Մանրամասները պաշտոնական պարզաբանմամբ։