Դուք ձեր խմբակցությամբ հատեցիք հայ – ադրբեջանական սահմանը եւ դիրքավորվեցիք սահմանի հակառակ կողմում․․․

Այսօր Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում խոսել է անբարոյականությունից, ֆեյքերից ու հատված կարմիր գծերից…

Այստեղ են ասել իյա իրո՞ք։

Տիկին Զոհրաբյան, անբարոյականության եւ ցինիզմի սահմանը Դուք ձեր խմբակցությամբ հատեցիք այն ժամանակ, երբ ժողովրդին ոչխար անվանելուց հետո փոխարեն լռեք, շարունակեցիք առանց ամաչելու հարցազրույցներ տալ եւ բարոյախրատական դասեր կարդալ, երբ համավարակի եւ արտակարգ դրության պայմաններում Ծառուկյանի աշխատակիցներին ուղղորդեցիք ցույցի ԱԱԾ շենքի մոտ եւ այդ նույն վայրից առանց դիմակ կրելու մեղադրեցիք իշխանություններին համավարակի տպալման մեջ։

Գիտեք ձեր խմբակցության կենսագրությունից շատ օրինակներ կարելի է բերել, որտեղ դուք հատել եք բարոյականության սահմանները, բայց այսօր դուք ձեր խմբակցությամբ հատեցիք հայ – ադրբեջանական սահմանը եւ դիրքավորվեցիք սահմանի հակառակ կողմում, երբ ձեր վայ պատգամավորի կողմից վարչապետի վերաբերյալ միտումնավոր, լկտի կեղծիքի տարածումը չդատապարտեցիք։

Դուք լռեցիք եւ դրանով ձեր համաձայնությունը տվեցիք այդ հակապետական քայլին։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: