«Կեղծել, կեղծել մինչև վերջ-3»

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է նաև երգիչ Էրիկի հայտարարությունը, ըստ որի, երգիչը հերքել է` ստորագրահավաքին իր մասնակցության տարատեսակ լուրերը.

«Երբևէ տեսե՞լ եք, որ ես քաղաքականության հետ կապ ունենամ, մեկի կամ մյուսի հետ կապ ունենամ, ես ոչ ոքի հետ կապ չունեմ։ Այդ նյութերն էլ անկապ ինչ-որ բաներ են, մի՛ խորացեք։ Ես միանշանակ ոչ մի բան չեմ ստորագրել ու ոչ ոք էլ ոչինչ չի ստորագրել։ Ստորագրությունները կա՞ն, իմ անունը կարող են հազար տեղ գրել, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, ոչ էլ հետաքրքիր է»,- ասել է նա։