Երկու տարի է՝ ասում ենք՝ վերընգե՛ք տեղներդ․ Էդուարդ Զորիկյանը միանում է Միքայել Պողոսյանի կոչին


Երկու տարի է՝ ասում ենք՝ վերընգե՛ք տեղներդ․ Էդուարդ Զորիկյանը միանում է Միքայել Պողոսյանի կոչին

Armlur.am-ը գրում է․ Օրերս Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Միքայել Պողոսյանն իր եւ բժիշկ Էդուարդ Համբարձումյանի անունից մի հրապարակում է կատարել, կոչ անելով մտավորականությանը համախմբվել եւ սատար կանգնել իշխանությանն այս դժվարին իրավիճակում, եւ թույլ չտալ նախկիններին կրկին վերադառնալ:

«Այսօր՝ թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մասշտաբով աննախադեպ հարձակում անցյալի ուժերի կողմից:

Դրանք հափշտակող և գողացող քաղաքական գործիչներն են և բակային հեղինակություններ՝ իրենց անցյալով. նրանք` ովքեր ետ են մղվել, բայց չեն պարտվել և տապալվել այսօր պատերազմ են հայտարարել: Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ամբողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում:

Պատերազմ հայտարարել է երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են, ընդհամենը՝ 4%: Սակայն այս 4 տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի և ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ այժմ որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը:

Պատմություն, որով հպարտանում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ողջ աշխարհը, որով կհպարտանան նաև մեր գալիք սերունդները: Այս 4%-ը փորձում է մեզ կրկին մատնել վախի մթնոլորտումտիրող գաղափարական ստրկության, և փորձում է հասնել դրան։

Նրանք կրկին ուզում են մեզ հետշպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք և անում են այդ մեկ նպատակով՝ շարունակել գողանալ և փրկել սեփական գողոնը: Այսօր մենքպետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է, պետք է սթափվենք:

Մենք՝ մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով, կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրումտիրող վտանգավոր և պայթունավտանգ իրադարձություններով՝ սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համարիմի դնելով ցածրությամբ ու ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը:

Այս 4%-ը թաքուն ու բացահայտ ստելովիր սեփական ժողովրդին, ուզում են խլել մեր երկրի ապագան, սպանելով յուրաքանչյուրիս մեջ ազատատենչ ոգին և փոխարինել այն կիսասոված և վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Նրանք կրկին ուզում են մեզ ետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք, և անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ և փրկել սեփական »,-մասնավորապես գրել էր նա:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ, ով նշում է, որ միանշանակ կանգնած է տղաների կողքին, եւ կիսում է նրանց մտահոգությունը:

«Առաջին անգամ մեր պատմության մեջ ունենք ժողովրդի սրտով ընտրված լեգիտիմ իշխանություն: Այս առումով ես վտանգ չեմտեսնում, բայց ճանաչելով նախկիններին գիտեմ, որ ընդունակ են ցանկացած բանի: Ես Հյուսիսային պողոտայի նախկին սեփականատերերից եմ, եւ մեր սեփական հողերին տիրանալու համար պատրաստեին ուղղակի սպանել:

Այսինքն` նրանք այնպիսի մարդիկ են, ում համար մարդու կյանքը զրո է, բայց, եթե հանկարծ փորձեն նման մի բան մտքերով անցկացնեն, ես բազմիցս ասել եմ՝ էլի կոչ եմ անում բոլոր իրենց ժամանակվա բորդյուրները քանդել, մանրացնել եւ բոլորի գլուխները հերթով ջարդել:

Այսինքն` կամ-կամ, եթե դա են ուզում, ուրեմն դա կանենք, որովհետեւ երկու տարի է ասում ենք վերընգեք տեղներդ, մտեք նորմալ հարկային դաշտ, վերադարձրեք գողոնը:

Աշխատեք, հարստացեք միլիարդատերեր դարձեք, եթե դուք բիզնեսմեն եք, բայց ամբողջ հարցը նրանում է, որ նրանցից ոչ մեկը բիզնեսմեն չեն, եւ ընդամենը մի քանի ամսում սնանկանում են, որովհետեւ ցանկացած չափահաս երիտասարդ, ցանկացած բիզնեսմենի երկու ամսում կսնանկացնեն, քանի որ նրանք ամեն ինչ արել են վարչական ռեսուրսը օգատգործելով:

Նրանք անշնորհք մարդիկ են միայն կարող են ստորագրել ու բյուջեից փող գողանալ, եւ մեծ առումով քանդել Հայաստանի հիմքերը: Միքայել Պողոսյանի խոսքըհենց այս մասին է` մենք թույլ չենք տալու քանդել Հայաստանի պետության հիմքերը, մտքներովդ նման բան չանցկացնել:

Հակառակ դեպքում Ձեզ ուղղակի կոչնչացնենք որպես Հայաստանի Հանրապետության թշնամիների, ամենակոպիտ իմաստը դնելով դրա մեջ»,-ընդգծում է Էդուարդ Զորիկյանը:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: