Հայկ Ստեփանյանը գրում է իր էջում. «Երեկ կապնվեցինք Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ թաղապետի տեղակալի հետ և դեռևս 3 օր նշանակված թաղապետին և իր աշխատակազմին ցույց տվեցինք խնդիր՝ այն է Թումանյան Մաշտոց խաչմերուկում կեղտոտ ՀՀ Դրոշը։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ նորանշանակ թաղապետ Avet Poghosyan֊ը և իր տեղակալը, ովքեր գործի մեջ բառիս բուն իմաստով “խրված են”, չթողեցին անարձագանք խնդրանքը՝ շտապ հանել ՀՀ և Երևանի կեղտոտ Դրոշները և մաքուրը կախել։
Եւ ահա րոպեներ առաջ ինձ ուղարկեցին այս նկարը, որտեղ երևում է, որ խնդրով արդեն զբաղվում են։
Նման մոտեցում ունեցող պաշտոնյաները մեր աջակցությունն են ունենալու։
Մշտապես պատրաստ ենք օգնել նրանց ինչքով կկարողանանք։
Շնորհակալ եմ Երևան քաղաքի Կենտրոն Համայնքի թաղապետարանի նորանշանակ անձնակազմին։ Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»:

Հայկ Ստեփանյան FB