Դավիթ Ջալալյանն իր էջում գրել է.

Ով է Արցախի փողոցում շանը մեքենայից կապած և շնչակտուր արած չարագործը

Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին։

«Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օգտատեր ուղարկել է ինձ: Դարվինի էվոլյուցիայի ՝ գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս սուբյեկտը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից և շնչակտուր վազեցնում է: Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք սրան:

Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության: Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու սրան ասում եմ ՝ դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:
Նայեք սրա դեմքին ՝ մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens – ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտախտի պահին ամենակարևորը շները չեն:

Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն:
Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` համեմատության համար»,- գրել էր Զոհրաբյանը:

Իմ ունեցած հավաստի աղբյուրների համաձայն չարագործը ՀՀ քաղաքացի Խաչիկ Սարգսյանն է։ Վերջինս ի դեպ, ոստիկանության նախկին աշխատակից է։ Նա որպես օպեր-լիազոր աշխատել է Կենտրոնի ոստիկանությունում, սակայն վատ վատ ոստիկան լինելու պատճառով անցյալ տարի դուրս է վռնդվել համակարգից։ Միանալով տիկին Զոհրաբյանի կոչին իրավապահներին կոչ եմ անում անհապաղ պատժել հանցագործին և համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին։