Վերլուծաբան Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էս երկրում ինչքան համարձակ տղա կա, որ բռնել են, էդ տղաները չեն վախենում Նիկոլից, մեր տեսակն ընդհանրապես չի վախենում: Ոստիկանը կարա հանգիստ ինձ պառկացնի գետնին, բաց հետո․․․։ Քրեկան ենթամշակույթի ամենամեծ ջատագովը երևի ես էի, կամ Դանիելյան Արթուրը, կամ Նարեկ Մալյանը»,- այս հայտարարությունը ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն արել էր այս տարվա փետրվարի 4-ին ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության մոտ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Այդ օրը Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Դրանից օրեր առաջ էլ նույն կասկածանքով 6-րդ վաչություն էին բերման ենթարկվել Ադեկվադ խմբավորման հիմնադիր Արթուր Դանելյանը և էլի նմանատիպ այլ անձինք։

Ի դեպ, նույն Արթուր Դանելյանը, Ադեկվադի այլ անդամներ, ՀՀԿ-ականներ և այլ մերժվածներ ի աջակցություն Հայրապետյանի բողոքի ակցիա էին անցկացրել 6-րդ վարության մոտ, երբ նա բերման էր ենթարկվել։

Նախօրեին հայնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել։ Մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել նաև Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը։ «Ռուբեն Հայրապետյանի որդուն հրավիրել են վաղը հարցաքննության, սակայն Հայրապետյանները չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին, քանի որ երկրում չեն»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանը, ով փետրվարին հայտարարում էր, որ մեր երկրի ամենահամարձակ տղաներից է, և որ իրենց տեսակը չի վախենում ասֆալտին պառկելուց՝ ուղղակի ճողոպրել է։ Նեմեց Ռուբոն միակը չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո պատասխանատվությունից խուսափելու համար դիմել է փախուստի։ Նրա քայլը սովորական և ինչ-որ տեղ սպասելի էր։ Կատարվածին նայենք թերևս այլ տեսանկյունից։ Այսօր նույն ադեկվադները ամենաստոր և վտանգավոր եղանակով պայքարում են նեմեց ռուբոների և նախկինների համար։ Պայքարում են նրանց վերադառնալու համար, որ իրենք էլ սնվեն ապազգային ռեժիմի կերակրատաշտից։ Արթուր դանիելյաններն ու ալոք շարունակ պառկում են ասֆալտների, դիմում են սադրանքների ահաբեկում են մարդկանց հանուն․․․։

Ու փոխարենը այդ հանուն կոչվածը կանգնի իր համար «դոշ տվող» անձանց կողքին, վախենալով ասֆալտին պառկելուց դիմում է փոխուստի։ Դասալքության ցայտուն օրինակ, որը բնորոշ է նախկիններին։ Փաստորեն, Դանեիլյան Արթուրի չափ էլ չկաս՝ Նեմեցիկ։ Տեղի ունեցածը կարելի է համարել դասական երևույթ, որը լավագույնս է բնորոշում մերժվածների տեսակը։