Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան նոր գրառումը՝

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ Միշիկը, ով վերջին օրերին աչքի է ընկնում խոհանոցային մակարդակի լայվերով, այսօր «հանճարեղ» մի հոդված է հրապարակել արտահայտելով ոչ պակաս «հանճարեղ» մտքեր։

Մասնավորապես Մինասյանը նշել է, որ երկրում վիճակն իրոք վատ է և «Իմ քայլը» խմբակցությունը կարող է կատարել «իր քայլը»։ Պատեհ չեմ համարում անդրադառնալ հոդվածում առկա կետերին և շեշտադրումներին, քանզի դրանք ոչ այլ ինչ են քան պրիմիտիվ քաղաքական տաֆտալոգիա։ Այդուհանդերձ, ցանկանում եմ որպես կարևոր մի փաստարկ որակել Մինասյանի գաղափարներից թերևս մեկ դրվագ։

«Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ կորոնավիրուսից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ լուծման բանալին իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ Դեռ։ Որպես հակաճգնաժամային պլանն աշխատի, պետք է սկսել ամենահիմնականից՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իշխող քաղաքական ուժի համար սա թերևս ամենացավոտ որոշումն է, բայց առանց որի ոչ մի այլ քայլ չի աշխատի»,- գրել է Մինասյանը։

Իսկ ինչ է ըստ էության նշանակում այս հայտարարությունը։ Միքայել Մինասյանը ամակայից սպառված է համարում այն ռեսուրսը, որով իրենք փորձում են իշանափոխություն իրականացնել։ Այս հայտարարությամբ Միքայել Մինասյանը ի քիչ է դարձնում իր թիմակիցների արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու երազանքն ու հեռանկարը։ Ավելին, Մինասյանը որպես կայացած և մեծ պոտենցիալ ունեցող ուժ է ներկայացնում «Իմ քայլը» դաշինքին։

Այս հայտարարությամբ Մինասյանը ընդունեց իր ջախջախիչ պարտությունը։ Փեսա Միշիկն «Իմ քայլի» պատգամավորներին ըստ էության հորդորւմ է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին։ Այն, որ Մինասյանը պրիմիտիվ և անհեռատես քաղաքական միավոր է վերջնականապես համոզվեցինք խոհանոցային «սերլիալներից»։ Իշխող քաղաքական ուժի միջոցով Փաշինյանին պաշտոնանկ անելու գաղափարը սակայն, ոչ այլ ինչ է քան քաղաքական իդիոտիզմ։

Կարող եմ արձանագրել թերևս հետևյալը, փեսա Միշիկը կամ քաղաքական ապուշ է, կամ քաղաքական իդիոտ։ Մասնավորապես, եթե նա իսկապես հավատում է, որ նման եղանակով հնարավոր է Փաշինյանին պաշտոնանկ անել, ուրեմն քաղաքական ապուշ է։ Եթե չի հավատում և ուղղակի մերկապարանոց հայտարարություն է արել արտեստական ինտրիգ ստեղծելու նպատակով, ուրեմն քաղաքական իդիոտ է։ Արձանագրենք նաև, որ իր հայտարարությամբ բացի սեփական պարտությունն ընդունելուց ու «Իմ քայլի»՝ որպես իրական քաղաքական ուժ որակելուց, Մինասյանը փաստեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես հզոր քաղաքական գործիչ է։ Գործիչ, որին կարող է պաշտոնից հեռացնել միայն ժողովուրդը։ Մինասյանը չի ընկալում, որ նույն «Իմ քայլին», կամ նույն Փաշինյանին ընտրել է ժողովուրդը։ Այսինքն, ըստ էության Փաշինյանն ու «Իմ քայլը» միևնունն քաղաքական մարմինն է։ Հետևաբար, ժողովրդի կողմից ընտրված «Իմ քայլը» ոչ մի դեպքում չի կարող պաշտոնից հեռացնել, ժողովրդի ընտրած վարչապետին։ Այսօր մենք ականատեսը եղանք քաղաքական իդիոտիզմի պայթյունի, որը միանգամայն անվտանգ էր և պայթեցրեց միայն իդիոտիզմ կոչվածը։