Վերլուծաբան Դավիթ Ջալալյանն անդրադարցել է այսօր արված Միքայել Մինասյանի հայտարարությանը

Այս օրերին, երբ մեր երկում հայտարարված է արտակարգ իրավիճակ, նույնիսկ նախկինների ճամբարից հնչում են միասնականության կոչեր։ Քաղաքական հայացքները մի կողմ դնելու և կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարելու հայտարարություններ են արել նույն Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը։ «Սիրելի հայրենակիցներ, միանում եմ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համահայկական դրամահավաքին․ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերում եմ մարտ եւ ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձս։Կոչ եմ անում գործընկերներիս իրենց մասնակցությունը ունենալ համազգային այս նախաձեռնությանը։ Օգնենք միմյանց եւ սատար կանգնենք մեր Հայրենիքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Շարմազանովը։ Մի կողմ դնելով քաղաքական հայացքներս, հարկ եմ համարում ողջունել Շարմազանովի այս քայլը այն համարելով կառուցողական։

Այսօր սակայն ականատեսը եղանք մի հայտարարության, որը անբարոյական որակելուց բացի կարելի է անվանել թերևս այսպես՝ լակոտական։ Հայտարարության հեղինակը Միքայել Մինասյանն է, նույն ինքը՝ Սերժի փեսա Միշիկը։ Ճողոպրածի կարգավիճակ ունեցող այս անձը, մեր երկրի համար դժվարին իրավիճակը փորձում է օգտագործել կհամարձակվեմ ասել ժողովրդի դեմ։ Այլևս քաղաքական ֆեյքի կարգավիճակում գտնվող անձը ընդհատակից փորձում է ծաղրել և չարախնդալ պետության առաջնորդին, ով անում է հնարավորինը ճգնաժամը հաղթահարելու համար։

160-ից ավելի երկրներում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։ Եվ ո՞ր երկրի առաջնորդն է անտեսելով վարակվելու պոտենցիալ վտանգը այցելել դեղատներ և խանութներ հնարավոր խնդիրներին անձամբ ծանոթանալու համար։ Ո՞ր պետության առաջնորդն է ամենօրյա ռեժիմնով սեփական ժողովրդի հետ անկեղծ զրույցի տեսքով, մատչելի կերպով ներկայացնում կորոնավիրուսի տարածման կամ կանխարգելման հետ կապված հարցերը։ Հարցերի պատասխանները կթողնեմ անպատասխան, քանզի դրանք հայտնի են բոլորին։

Բայց արի ու տես, որ պետության ղեկավարի ցուցաբերած հոգատարությունն ու սրտացավ վերաբերմունքը կարող է նաև արժանանալ ծաղրի կամ հեգնանքի։ Արժանանալ մի մարդու կողմից ով թալանի ու կողուպցիոն համակարգի գլխավոր դիրիժորներից է։ Մարդ, ով տղամարդկություն չունի գալ իր երկիր և նայել սեփական ժողովրդի աչքերին։ Եթե, տղամարդ ես ու կրում ես Միքայել անունը, արի ոչ բարով հորդ կողմից ղեկավարած կլինիկան ու շնորհակալություն հայտնի բուժաշխատողներին կատարած աշխատանքի համար։

Տեղի ունեցածից հետո Սերժի փեսայի կարգավիճակը այլևս բարձր պետք է համարել Միշիկի համար։ Այսօր այլևս գործ ունենք սերժիկի թուլայի հետ, որը գոնե ձևի համար մի քանի կոպեկով հիվանդներին օգնելու փոխարեն փորձում է փիլիսոփայել և օրիգինալ երևալ։

Լռելու և հայհոյանքների տարափից խուսափելու փոխարեն սերժիկի թուլան ընտրեց միանգամայն այլ ճանապարհ։ Ճանապարհ, որը վերջը խավար է։ Հենց խավարի մեջ է Միշիկ կոչեցյալը պատասխան տալու առաջին հերթին ժողովրդին։