Կորոնավիրուսով վարակված կնոջ նորածին երեխայի թեստի պատասխանը բացասական է եղել. նրանք իրենց լավ են զգում. քույրը մանրամասնում է

Ինչպես գիտենք, ապրիլի 16-ին Հայաստանում ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

ArmDaily.am-ի հետ զրույցում ծննդկանի քույրը՝ Սոնա Խաչատրյանը հայտնեց, որ երկուսն էլ իրենց լավ են զգում. «Հղիության ողջ ընթացքը լավ է անցել, այդ թվում նաև վերջին օրերը: Նրանք դեռ հիվանդանոցում են: Երեխայի առաջին թեստը բացասական է եղել, սպասում ենք երկրորդ թեստին»:

Սոնան նաև նշեց, նորածինն աղջիկն ընտանիքի երկրորդ երեխան է, անվանակոչել են Էմիլի:

«Մենք ապրում ենք Քաջարանում, քրոջս ընտանիքի մյուս անդամների և մեզ մոտ թեստի արդյունքները եղել են բացասական: Մենք ևս մինչև հիմա չենք հասկացել, թե որտեղից է վարակվել»,- ասաց նա:

Հ.Գ. Նյութն արդեն հարապարակել էինք, երբ Սոնա Խաչատրյանը մեզ հայտնեց, որ փոքրիկի երկրորդ թեստի պատասխանն արդեն հայտնի է, այն ևս բացասական է եղել:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: