ArmDaily.am-ը «Առաջին անգամ»-ի շրջանակներում այս անգամ զրուցել է ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Գագիկ Մամուլյանի հետ։

-Առաջին հարցազրույցը։ 
Չեմ հիշում: Եթե չեմ սխալվում երիտասարդական ուղղվածությամբ մի կայքի համար էր, պրակտիկանտներից մի աղջիկ անցկացրեց, հետո դարձանք լավ ընկերներ:

-Առաջին աշխատավարձը։
10-րդ դասարանը նոր էի ավարտել, ազատ ժամանակ ունեի, աշխատում էի ինտերնետային հեռախոսակապում ու այդ ժամանակների ու իմ տարիքի համար բավականին պատկառելի գումար վաստակում:

-Առաջին պաշտոնը։
Միակ պաշտոնս երբևէ բանակում է եղել, դասակի հրամանատարի տեղակալ էի, մնացածը չեմ համարում պաշտոն:

-Առաջին անգամ սիրահարվելը։
Մանկապարտեզ գնալու առաջին օրը, դաստիարակչուհուն, որի անկարելիությունից օրեր անց, իմ կողքի աթոռին նստող մի աղջկա։

-Առաջնեկին գրկելը։
Առաջնեկ չունեմ, քանզի չեմ սիրում աջ ու ձախ հետքեր թողնել ինձնից, առանց ամուսնանալու:

-Առաջին անգամ համբուրվելը։
Առաջին համբույրը չեմ հիշի, բայց կա մեկը, որ չեմ մոռանա:

-Առաջին ապտակը ստանալը կամ առաջին անգամ ապտակելը։
Հայրս մի անգամ քրոջս ծեծելու համար ապտակեց, դա միակ անգամն էր, բայց չափը շատ էի անցել

-Առաջին անգամ կաշառելը եւ կաշառվելը։
Չեմ կաշառվում նյութական որևէ արժեքով, կաշառել էլ աշխատում եմ ծայրահեղ դեպքում, երբ գլխացավանքը ավելի շատ կլիներ, եթե չկաշառեի:

-Առաջին անգամ գողանալը։
Բացի հարևանի բակից միրգ գողանալուց, ոչինչ չեմ գողացել կյանքում, անգամ սրտեր :Ճ

-Ամենատպավորիչ առաջին անգամը։
Ամեն ինչի առաջինն էլ տպավորիչ է, տպավորվող լինելը մարդկային հատկություն է, որը ցավոք սրտի, թե բարեբախտաբար ինձ մոտ այդքան էլ սուր արտահայտած չէ: