Կորոնավիրուսի լայնորեն տարածման մասին բժիշկ Արտավազդ Սահակյանի դիպուկ անդրադարձը

{"source_sid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1593028924592","subsource":"done_button","uid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1592993858616","source":"other","origin":"unknown"}

ՀՀ-ում պետք է մասսայական տեստավորում կատարվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` նշելով, որ հարկավոր է նաեւ քաղաքացիներին հնարավորինս մեկուսացնել: «Այս պահի դրությամբ համաճարակը հսկելու լավագույն միջոցառումներն են` բոլորին մասսայական տեստավորելը, մարդկանց մեկուսացումն է: Ճիշտ է, դա հսկայածավալ աշխատանք է, սակայն միայն դրա շնորհիվ կարող ենք ռեգիոնների մեջ վերահսկել իրավիճակը, որը ինչպես ասում է նախարարը վերահսկողությունից դուրս է»,-ասաց նա: Ըստ Բժշկի կարծիքի` պետք չէ խուճապի մատնվել, այլ անհրաժեշտ է կառավարել հակահամավարակային կանոններով. «Պետք է դուրս գալ այդ կոմունիստական մտածողությունից ու պետք չէ հույսը դնել դնել կառավարության կամ նախարարության կամ մեկ մարդու վրա, այլ ինքդ պիտի կարողանաս քեզ պաշտպանել: Կազմակերպվածության լավ օրինակ է Չինաստանը, իսկ Երեւանում, մասնավորապես ծայրամասերում մարդիկ դրսում են, չգիտեմ, թե ինչպես են մտածում»: Արտավազդ Սահակյանը գնահատում է առողջապահության նախարարի արդարությունը, ասում է, որ նախարարը ճիշտն է ասում, սակայն գտնում է, որ հանրությունը հիմա

այնպիսի հոգեբանկան դրության մեջ է գտնվում, որ գոնե օրը մեկ անգամ պիտի ասուլիսով հանդես գան բանիմաց հոգեբաններ կամ այլ մասնագեներ, ովքեր կմեղմեն առանց այդ էլ լարված իրավիճակը: «Մենք շատ մարդիկ ունենք նեւրոզներով, որոնց վրա այս տեղեկությունը շատ դեպրեսիվ, կաթվածային եւ կործանարար նշանակություն կարող է ունենալ: Դրա

համար անհրաժեշտ են հոգեբաներ, կամ այլ մասնագետներ, ովքեր ժողովրդի հետ կզբաղվեն: Պետք չի միայն թվային տեղեկություն տալ և վերջ: Առանց այդ էլ տանջված ժողովուրդ է, ամեն օր մի լավ հոգեբան կամ կառավարության անդամ պիտի խոսի անելիքների վերաբերյալ, պետք չի ամեն ինչը գցել միայն առողջապահության նախարարի վրա»,-

ասաց նա: Վիրաբույժը կարծում է, որ կորոնավիրուսՅան վարակի տարածման պիկը դեռ առջեւում է: «Ես համոզված եմ, որ պիկը դեռ առջեւում է եւ իրական պատկեր մենք կարող ենք ունենալ միայն մասսայական տեստավորում անելուց հետո: ազգը ինքը պետք է պատասխանատու լինի եւ ամեն մեկը պետք է իր անձնական հիգիենայի վերաբերյալ մտածի, խուսափի շփումներից, պետք է

իրարից սոցիալական հեռավարություն պահպանել, թե չէ կգնանք Իտալլիայի օրինակով»,-ասաց նա: Արտավազդ Սահակյանը կարծում է, որ անհրաժեշտ է խստացվեն մեկուսացման կանոնները. «Այժմ ինչքան էլ տուգանեն, քաղաքացիները գումար էլ չուննեն, որ մուծեն, դրա համար ավելի ազդեցիկ պիտի լինի պատիժը, օրինակ մի քանի օրով փակելը, որ մարդկանց վրա ազդի»: Բժիշկ Սահակյանը նույնպես խորհուրդ է տալիս համավարակի այս պայմաններում վաթսունհինգից բարձր տարիք ունեցող կալանավորված անձամգ կալանքը փոխարինել տնային կալանքով, քանզի նրանք գտնվում են բարձր ռիսկային գոտում. «Սա մարդասիրական քայլ է, քանզի վարակը մասնավորապես վտնագավոր է նրանց համար»:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: