Լսում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, զգում եմ, լարված ա, տխուր ա, բայց ինքն իր պարտքն ա կատարում:

Հետո նայում եմ Ոստիկանության տեսանյութը, զգուշացումները, թե ինչպես են ոստիկանության հատուկ ուժեր մտնում քաղաքի կենտրոն, որ ապահովեն «Պարետային ժամը»:

Հետո կարդում եմ ստատուսները, մեկը լավ ա գրում, մեկը վատ, մեկը վախեցած, են մյուսի պետքն էլ չի, ու էս լարված պահին SMS ստանում ՀՀ ՊԱՐԵՏԻՑ:

Պարետը խնդրում ա, որ ես ժամը 10-ից 12-ը չգնամ խանութ, որ մեր տատիկ պապիկների համար ավելի անվտանգ լինի:

Ու ակամայից հիշում եմ ֆանտաստիկ գրողի՝ Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքի հենց էս կտորը.

«…Պարզվեց, որ հեռուստացույցի էկրանից պոկ չգալու մարդկային կարողությունը անսահման է։ Նայել լինում էր գրեթե անընդհատ՝ օրուգիշեր եւ շաբաթներ շարունակ, նաեւ բազմոցի մեջ ննջել-արթնանալով, եւ հայտնի չէր՝ դա կբերի ծույլ-անմեղ ապուշությա՞ն, թե՞ ներսում դավադիր պրկվող մի լար հանկարծ կճայթի։ Մտածելու ընդունակությունը կորցնել պետք չէր ամեն պարագայում։ Իսկ գրելը մտածելու լավագույն ձեւն է»:

Դե ինչ, մնում ենք տանը, դիտում հեռուստացույց, ֆիլմեր, գրում ենք, գրում ենք, կարդում ենք, և իհարկե մտածում վաղվա օրվա մասին:

Աստված օրհնի Հայաստանը