Չդառնա` «դարի ձգձգվող դատավարություն»։ Ինչ է եղել, որ` դատավարությունը դիտավորությամբ ձգձգելը ձեռնտու է հենց «հիվանդին»․ Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Չդառնա` «դարի ձգձգվող դատավարություն»։
Ամբաստանյալ Քոչարյանը ազատության մեջ է։ Ինչ է եղել, որ` դատավարությունը դիտավորությամբ ձգձգելը ձեռնտու է հենց «հիվանդին»:
Համաճարակը չորս ամիս է կա, երբ «հիվանդին» ազատելու հարց կար, որովհետեւ առաջնային երկրորդականից կարեւոր էր, դատարանում համաճարակը չէր խանգարում փրկել «հիվանդին»` հեչ բան էր, այսօր փաստաբանները հանկարծ մտաբերեցին, համաճարակի պայմաններում սոցիալական հեռավորության հարցը: Դե, քանի որ մեր արդարադատությունը կատարող է, օրենքներն էլ անփոփոխ, իսկ համաճարակը շարունակվող, դատավարությունը կարելի է հանգիստ ձգձգել, որովհետեւ դատարանում ճշմարտություն լսելը, բացի տուժող կողմերից, այլեւս ոչ ոքի համար է։
Իսկ դատավորի հոգնած, հետն էլ` կատարող «տեսակի» ձեռքը մենք կրակը չենք ընկել։
Բոլոր դատարաններում դատական նիստեր են ընթանում։ Ամբաստանյալի առողջությունը կարեւո՞ր է, իսկ մյուսներինը` ո՞չ։ Սա ի՞նչ խտրական վերաբերմունք է։ Թե հանցագործներին սորտավորել է արդարադատությունը։ Ասեք իմանանք էլի՞, որ էլ բան չհանենք։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: