Այս ազգին հաղթել չի լինի,Վաշիգտոնում սկանդալ է, Սպիտակ տունը պաշտպանվում է նույն ԱԹՍ-ով ինչը խոցվեց Տավուշի լեռներում․ Ս․ Գրիգորյան

«Կարծում եմ Ադրբեջանը ցանկանում է գնալ այլ ճանապարհով` սրում է հարաբերությունները մեզ հետ, որ ապակայունացնի Հարավային Կովկասը։

Նրանք հասկանում են, որ դա ռիսկային է նաև իրենց համար՝ լուրջ կորուստներ կունենան, բայց ուզում են սրել, որ տարածաշրջանը պոկեն ու տանեն դեպի Մերձավոր Արևելք, որպեսզի հարցերը լուծեն մեծերը։ Այնտեղ չի լինի Հայաստանը, բայց կլինի Թուրքիան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով հուլիսի 12-ին Տավուշում ՀՀ սահմանին Ադրբեջանի կատարած հարձակմանը։

Վերլուծաբանի խոսքերով, սակայն, Հայաստանը հակազդում է Ադրբեջանի ու Թուրքիայի այդ քաղաքականությանը՝ այդ մասին տեղեկացնելով միջազգային հանրությանն ու մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսել են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը զորավարժություններ անցկացնել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում, իսկ օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում: Ս․Գրիգորյանն ասում է, թե իր երազանքն է, որ Թուրքիան սխալվի և զորախումբ մտցնի Նախիջևան։ «Մենք չենք հասցնի արձագանքել, Ռուսաստանը կարձագանքի ու մեզ չի էլ հարցնի, քանի որ ՌԴ-ն Հարավային Կովկասն իր տարածքն է համարում։ ՌԴ-ն հայերի և ադրբեջանցիների միջև հավասարակշռությունը պահում է, հայերի ու թուրքերի միջև չի պահում՝ գտնում է, որ Թուրքիան այս տարածաշրջանում չպետք է լինի։ Եթե Թուրքիայի զորքը մտնի Նախիջևան, ՌԴ-ն հուժկու հարված կհասցնի, և չեմ կարծում, որ Թուրքիան դրան կդիմանա»,- հավելում է նա։

Քաղաքագետը նաև գտնում է, որ գործող իշխանությունները հաջողություն գրանցեցին տավուշյան մարտերում, քանի որ ՌԴ-ն այսօր ՀՀ-ին չի կարող ասել՝ այս բարձունքը տուր Ադրբեջանին։ «Ես հարց եմ տալիս, 2016թ․ապրիլին ինչո՞ւ մեր բանակին հակահարձակման անցնելու հրաման չտրվեց։ Հիշո՞ւմ եք, ինքնաթիռում Սերժ Սարգսյանն ասաց, թե չէր ուզում զոհեր տալ։ Բայց ինքը չէր կարող այդ հրամանը տալ, քանի որ ՌԴ-ն դա թույլ չտվեց»,- ասում է նա։

Ս․Գրիգորյանը հույս ունի, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը կբացահայտի, թե ինչ հանցանք է կատարվել այդ օրերին, ինչ հրաման է տրվել, կամ ինչ հրաման չի տրվել, որտեղ են սխալվել։

Վերլուծաբանը նաև հավելեց, որ Վաշինգտոնում Սպիտակ տունը պաշտպանվում է իսրայելական այն ԱԹՍ-ներով, որոնք խոցվեցին Տավուշի լեռներում։ «Հիմա այնտեղ սկանդալ է, թե չհասկացանք, եթե հայկական սարերում դրանց խփեցին, մեզ կպաշտպանե՞ն։ Հիմա շատ պայմանագրեր կխզեն, թե ինչպես մերոնք խոցեցին այդ ԱԹՍ-ն։ Այդ սարքը աշխատում էր, ուժեղ էր, բայց մերոնք խփեցին»,- եզրափակեց վերլուծաբանը։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: