Հոսպիտալացման սպասող քաղաքացի չունենք․ Թորոսյան

ՀՀ առողջապության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու եւ քաղաքացիներին արագ եւ պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով էական առաջընթաց կա:

«Վերջին 4 օրերին տանը գտնվող եւ հոսպիտալացման սպասող որեւէ քաղաքացի չունենք: Ծայրահեղ ծանր եւ ծանր վարակակիրների թիվը շարունակում է մնալ կայուն, տատանվում է 650-ի սահմաններում, մոտ 50 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքի»,- ասել է նախարարը:

Արսեն Թորոսյանի գնահատականով՝ «կարողանում ենք դիմագրավել մարտահրավերին, առնվազն չենք ունենում այնպիսի իրավիճակներ, երբ դուրս կթողնենք որեւէ քաղաքացու բուժօգնությունից»:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: