Շտապօգնության նոր մեքենաները Արցախի համար են. Արսեն Թորոսյան

Շտապօգնության նոր մեքենաները Արցախի համար են. Հայտնում են Առողջապահության նախարարության կայքէջում:
Անցյալ տարի գարնանը երբ նախարարը Արցախում էր, խոստացավ 10 շտապօգնության մեքենա տրամադրել Արցախի առողջապահության նախարարությանը:

Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով:
2019 թվականի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և 3-ը` ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով:

Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: