Առաջին անգամ են ՈՒԱԶ նոր մոդելի մեքենաներ նման խմբաքանակով գնվում պետության կարիքների համար․ Նախարար

ԱՆ Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այս շտապօգնության մեքենաները կանչեր են իրականացնելու գյուղական, դժվարանցանելի վայրերում, ինչը նրանց անփոխարինելի է դարձնում։ Ի դեպ այս մոդելի (բարձր տանիքով և հագեցվածությամբ) ՈՒԱԶ մեքենաներ կարծես թե առաջին անգամ են նման խմբաքանակով գնվում պետության կարիքների համար։

Եվս 20 նման մեքենա էլ գնվել են մեր հակահամաճարակային ծառայության համար՝ գյուղական բնակավայրերում և բնակավայրերից դուրս (վարակիչ հիվանդությունների բնական օջախներում) աշխատելու համար. դրանք նույնպես շուտով երկրում կլինեն։

Առողջապահական համակարգի նման հագեցում մեր երկիրը վաղուց չէր տեսել։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: